Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Օլիգարխները, դառնալով պատգամավոր, իրենց ամենասև գործերը դարձնում են պաշտպանված»

Հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան դեպքը ցնցել է նաև Ֆրանսաբնակ հայերին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր, ֆրանսաբնակ Աշխեն- Վալերի Գործունյանը խոր ցավ և մտահոգություն հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ:

Նա նշեց, որ ֆրանսահայերի համար «Հարսնաքար»-ի միջադեպը շոկ էր, ոչ թե անհանգստություն: Աշխեն- Վալերի Գործունյանը վերհիշեց, որ ֆրանսահայերի շրջանում շատերը կան, ովքեր այցելել են «Հարսնաքար» ռեստորանային համալիր, ուստի նրանք ապշում են, որ լսում են` ինչպես հագուստի պատճառով կարող են մահու աստիճան մարդուն ծեծի ենթարկել: Նրա խոսքով` մարդ կարող է ընդհանրապես վախենալ և չցանկանալ վերադառնալ Հայաստան, որովհետև Սփյուռքում գիտեն, որ նման մեծ ռեստորանային համալիրները պատկանում են օլիգարխների, ովքեր իրենց անձնական բանակն ունեն, որն էլ մարդակեր է:

«Այսինքն` դա շոկ է: Ինձ իմ ընկերներն ասում են, թե ինչու չեմ գալիս Հայաստան: Ասում եմ, որ միայն այդ լուրը կարդալով` ոչ ոք արդեն չի ուզում գալ Հայաստան, եթե պետք է գնաս հաճույքի համար ռեստորան և սպանվես մեկ սխալ բառի համար, կարելի է ընդհանրապես Հայաստան չգալ: Այս ամենն ահավոր է, ե՞րբ պետք է վերջանա: Մենք մտածում ենք, որ Հայաստանն առաջ է գնում, բայց այս ի՞նչ հետամնացություն է, իրենք ինչպե՞ս կարող են մեկի գլխին խփել ոտքերով այնքան, որ այդ մարդը դառնա մահամերձ: Ֆրանսիայում նույնպես դեպքեր լինում են, սակայն այստեղ մեղավորներին անհապաղ գտնում են, դատում և պատժում: Հայաստանում նրանք անում են անօրինականություն և չեն պատժվում: Հայաստանում մեղավորները մտնում են բանտ և 6 ամիս հետո դուրս են գալիս, որովհետև իրենք օլիգարխի պաշտպանության տակ են: Մարդկանց իրավունքները պաշտպանված չեն»,- մեկնաբանեց սփյուռքահայը` հավելելով, որ օրեր առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպը կարող է պատճառ դառնալ, որ հայերը չվերադառնան Հայաստան: Ըստ Աշխեն Գործունյանի` նման ամենաթողության պատճառն այն է, որ օլիգարխը մտնում է խորհրդարան և ձեռք բերում անձեռնմխելիություն:

«Իրենք քաղաքական, գաղափարական նկատառումներով չեն մտնում ԱԺ, քանի որ քաղաքական գաղափար չունեն, իրենք չեն մտածում, թե ինչի համար կարելի է պայքարել ԱԺ-ում, ժողովրդին ինչպե՞ս պետք է պաշտպանեն օրենքներով: Իրենց ամենասև գործերը դարձնում են պաշտպանված, այնինչ պետք է ծրագրեր ունենան, գաղափարներ»,- նկատեց Աշխեն Վալերի Գործունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում