Monday, 20 07 2026
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը
«Շանգրի Լա»-ում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները

«Հարսնաքարի» ծեծկռտուքն արտառոց դեպք չէր. Գիսանե Պալյան

«Սա արտառոց դեպք չէր, ամեն քայլափոխի նման դեպքեր տեղի են ունենում, ու մենք արդեն չենք զարմանում, երբ օրենքը ոտնահարվում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված ծեծկռտուքի մասին կարծիք հայտնեց երգահան Գիսանե Պալյանը: Նա նշեց, որ ինքը ռեստորաններ չի հաճախում, այնքան էլ տեղյակ չէ միջավայրին, բայց, բնականաբար, պարզ է, որ եթե ամեն ինչ գործեր օրենքի սահմաններում և պահպանվեին օրենքները, նման միջադեպեր չէին լինի, մեր երկրի վիճակն ավելի լավ կլիներ. «Այստեղ զարմանալի ոչ մի բան չկար, ուղղակի մեծ աղմուկ բարձրացավ, բայց ամեն քայլափոխի, միգուցե ավելի փոքր մասշտաբի՝ մենք հանդիպում ենք նման դեպքերի»:

Այն հարցին, թե աղմուկը կապ ունե՞ր նաև ԶԼՄ-ների անդրադարձերի հետ, Գիսանե Պալյանն ասաց, որ եթե անգամ ԶԼՄ-ները շատ անդրադարձան, դա միայն ողջունելի է, որովհետև մնան դեպքերը չհայտնելով, մասսայական չդարձնելով՝ վատ ենք անում. «Բոլորս գիտենք, որ այդպիսի բաներ շատ են կատարվում, սակայն եթերով չի խոսվում դրա մասին: ԶԼՄ-ների արձագանքն անհրաժեշտ է, որպեսզի նման դեպքերը լինեն հասարակական հսկողության տակ, այդ դեպքում հնարավոր է՝ դրանց թիվը պակասի՝ թեկուզ սև PR-ական աղմուկ բարձրացվի, անպայման պետք է խոսել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում