Thursday, 16 05 2024
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24

Գյումրիում ինքնակամ կառույցների օրինականացումը ձգձգվում է

Հետերկրաշարժյան տարիներին, երբ ակնհայտ դարձավ, որ երկու տարում աղետի գոտին այնուամենայնիվ չի կառուցվելու, Գյումրիում հարյուրավոր ընտանիքներ սկսեցին ինքնուրույն լուծել իրենց կացարանների խնդիրը: Նրանցից շատերը բնակելիներ կառուցեցին ինչպես իրենց պատկանող, այնպես էլ համայնքապատկան տարածքներում: Գյումրիում նույնիսկ ձևավորվեցին ամբողջովին ինքնակամ բնակելի կառույցներից բաղկացած թաղամասեր: Պաշտոնական տվյալների համաձայն, քաղաքում կա մոտ 15 հազար ինքնակամ կառույց, որոնցից շուրջ 8 հազարը բնակելիներ են: Դրանցից միայն մի փոքր մասն է անցած տարիներին օրինականացվել: Քաղաքացիների մեծ մասը ֆինանսական դժվարությունների և փաստաթղթային քաշքշուկների պատճառով պարզապես ձեռնպահ են մնացել իրենց կողմից տնօրինվող կառույցների օրինականացման քայլից:

Նման ընտանիքների համար լավագույն առիթ էր ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թ. ապրիլի 27-ին «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ընդունված օրենքը: Դեռևս 2008 թ. ընդունված վերոհիշյալ օրենքը, որը թույլ է տալիս մինչև 2001 թ. մայիսի 15-ը կառուցված ինքնակամ բնակելիներն օրինականացնել անվճար, մինչ այդ վերաբերում էր միայն Երևան քաղաքին, սակայն կատարված փոփոխություններով այն դարձավ օրենք ամբողջ hանրապետության համար: Առավել ևս, երբ Գյումրիում առկա բնակելի կառույցներից միայն 5-10 տոկոսն է կառուցվել 2001 թվականից հետո: Օրենքը ՀՀ նախագահի կողմից վավերացվեց մայիսի 18-ին, իսկ ՀՀ կառավարությունը 2010 թ. օգոստոսի 12-ին ընդունած N 1004 -Ն որոշմամբ փոփոխություններ կատարեց իր 2008 թ. նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշման մեջ, որով քաղաքացիներին սեփականության իրավունքով անվճար տրամադրվող հողամասերի առավելագույն չափը հանրապետության քաղաքային համայնքներում` 400 քմ, գյուղական համայնքներում` 1000 քմ սահմանեց: Երևանում այդ չափը 300 քմ է:

Այնուամենայնիվ, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների օրինականացման կարգի մասին օրենքը նաև լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց ինչպես ՏԻՄ-երին, այնպես էլ ինքնակամ կառույցներ տնօրինող այն քաղաքացիներին, որոնց բնակելի կառույցները նախկինում ավագանիների որոշմամբ ճանաչվել էին համայնքապատկան: Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի` տեղական հեռուստատեսություններից մեկով օրերս արված հավաստիացումներով այդ բնակելի կառույցներն իրենք պատրաստվում են առաջիկայում վերադարձնել տերերին:

Վերոհիշյալ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինքնակամ բնակելի կառույցների օրինականացման որոշումներ կայացնելու նպատակով Գյումրու քաղաքապետարանը տարբեր մասնագիտական կազմակերպությունների, այդ թվում՝ ՀՀ կադաստրի ենթակայությամբ գործող հողային մոնիթորինգի ձեռնարկության հետ կնքել է պայմանագրեր չափագրումներ և քարտեզագրումներ կատարելու համար: Հրապարակված գնացուցակի համաձայն, վճարները մինչև 10 քառ. մետր տարածքի քարտեզագրման համար սահմանված են 6000 դրամ, 10-200 քառ. մետրի համար 18000 դրամ, 200-500 քառ. մետրի համար 24000 դրամ, իսկ 500 քառ. մետրից ավելիի դեպքում` 30000 դրամ:
Նշենք, որ ինքնակամ բնակելի կառույցների՝ այժմ ընթացող քարտեզագրման, չափագրման և մինչև 2000 թվականը իրականացրածի չափերի միջև նկատվում է զգալի թվային տարբերություն: Այդ փաստը ՀՀ կադաստրի Գյումրու տարածքային ստորաբաժանման պետ Արայիկ Առաքելյանի կողմից բացատրվում է ներկայումս առավել ճշգրիտ և կատարելագործված չափող սարքավորումների օգտագործման փաստով:
Գյումրիում 2010 թ. սեպտեմբերից ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացում աննախադեպ աշխուժություն նկատվեց, որին նպաստեց նաև «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված «Ինքնակամ և փաստաթղթերը չպահպանված բնակելի կառույցների օրինականացման կարգը» տեղեկատուի (http://www.shirakcentre.org/index.php/hy/library/104-texekatu.html) տարածումը, հանրային քննարկումները, ինչպես նաև տեղական հեռուստատեսություններով այդ թեմայի մասին ցուցադրված բազմաթիվ հեռուստահաղորդումները:

Մեր ձեռքի տակ առկա տեղեկատվության համաձայն, առ 2010 թ. նոյեմբերի 30-ը պետական կադաստրի Գյումրու ստորաբաժանումում գրանցում են ստացել ընդամենը 10 ինքնակամ կառույց: Եվ սա այն դեպքում, երբ Գյումրու քաղաքապետարանում առկա է քաղաքացիներից ընդունված շուրջ 5000 դիմում: 2011 թ. հունվարի 25-ի դրությամբ Գյումրու քաղաքապետարանի կողմից հաստատվել է շուրջ 250 ինքնակամ կառույցների օրինականացման դիմում, իսկ պետական կադաստրի Գյումրու ստորաբաժանման կողմից վերջնական գրանցում է ստացել ընդամենը 150 կառույց:

Մեր դիտարկումներով ինքնակամ բնակելի կառույցների օրինականացման ձգձգման պատճառներից է նաև այն, որ տեղական իշխանությունները պատրաստ չէին նման ծավալի աշխատանքների, ինչպես նաև պատշաճ իրազեկված չէին օրենքին և դրա կատարման մեթոդներին։

Թեև, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի համաձայն, ինքնակամ բնակելիներն օրինականացվում են անվճար, սակայն, ինչպես արդեն նշեցինք, չափագրման, քարտեզագրման և պետական կադաստրում գրանցում ստանալու համար նախատեսված են վճարներ: Մեկ կառույցի համար այն մոտավորապես կազմում է 60.000-100.000 դրամ: Աղետի գոտու սոցիալապես ծանր վիճակում գտնվող հարյուրավոր ընտանիքներ ի վիճակի չեն նույնիսկ այդ քանակի վճարումները կատարել:

Անշուշտ, այդ օրենքը պարունակում է նաև ոչ հստակ դրույթներ, օրինակ` հստակեցված չէ, թե մինչև երկրաշարժը որպես ավտոտնակ ծառայած քարաշեն, սակայն երկրաշարժից հետո անօթևան ընտանիքների կողմից բնակեցված կառույցները արդյոք հնարավո՞ր է այդ օրենքի համաձայն օրինականացնել անվճար: Կիսաքարաշեն կամ ամբողջովին փայտաշեն բնակելի կառույցներն արդյոք հնարավոր չէ՞ օրինականացնել նույնպես անվճար: Անտարակույս, օրենքի մի շարք դրույթներ դեռևս հստակեցման և պարզաբանման կարիք ունեն:

Աղետի գոտում ժամանակավոր կացարաններում բնակվող հարյուրավոր անօթևան ընտանիքներ կան, ովքեր հաշվառված չեն անօթևանների հերթացուցակում և ենթակա չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման: Եթե նաև վերջիններիս հնարավորություն տրվի այդ օրենքի շրջանակներում անվճար օրինականացնել իրենց ժամանակավոր կացարանները, ապա համոզված ենք` դրանով կթեթևանա և՛ պետության, և՛ անօթևան հարյուրավոր ընտանիքների բնակարանային հոգսը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում