Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Ի՞նչ փողերով է Վարդան Օսկանյանը գնել ԱՄՆ-ի իր առանձնատունը (լուսանկարներ)

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Հայաստանում տուն չունի, փոխարենը հսկայական տուն ունի Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում: Օսկանյանն իր այս տունը նշել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում:

 Հետաքննության արդյունքում «Առաջին լրատվական»-ը պարզեց, որ Գլենդել քաղաքում իր տունն Օսկանյանը ձեռք է բերել 1996թ. հունիսի 3-ին` 325-350 հազար դոլարով: Առանձնատունը երկհարկանի է, ունի 9 սենյակ, 3 ննջարան, 3 սանհանգույց, կառուցված է 1975 թ.-ին, որը ԱՄՆ-ում համարվում է բավականին թարմ: Միայն տան մակերեսը 218 քմ է, իսկ կից հողամասը՝ լողավազանով, 2,351 քմ, որն ահռելի տարածք է: Տունը վերջին անգամ մասնագետը գնահատել է անցած տարի:

 Դեռ 1996-ին Օսկանյանի վճարած շուրջ 350 հազար դոլարը համարվել է շատ լուրջ ներդրում և ահռելի կապիտալ: Ընդ որում`այն ժամանակ ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վ. Օսկանյանը միայն իր աշխատավարձով նման ներդրում չէր կարող իրականացնել, և հայտնի չէ, թե ինչ միջոցներով է ՀՀ ԱԳ փոխնախարարը գնել այս շքեղ առանձնատունը:

 Անցած տարիների ընթացքում տան արժեքը գրեթե կրկնապատկվել է, և ներկայում այն արժե 700 հազար դոլար, որը Գլենդելում համարվում է թանկարժեք (լավ տները մոտ 500 հազար դոլարի մոտակայքում են): 2005 թ.-ին Վ. Օսկանյանի կինը՝ Նանե Օսկանյանը, 255 հազար դոլար պարտք է վերցրել տան համար, այնուհետև երկրորդ անգամ կրկին պարտք է վերցրել՝ 100 հազար դոլար:

 Ի դեպ, նախկին արտգործնախարարը նույնիսկ ավտոմեքենա չունի, չունի նաև 8 միլիոն դրամը գերազանցող գույք: Վարդան Օսկանյանը վերջին մեկ տարվա ընթացքում նույնիսկ 1 դրամի եկամուտ չի ստացել, փոխարենը՝ մարտի 1-ի դրությամբ իր հաշվեհամարին առկա է եղել 1 միլիոն 100 հազար դոլար: Նա հայտարարագրել էր նաև 8 հազար քմ մակերեսով հողատարածք՝ Ծաղկաձոր քաղաքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում