Այսօր Եգիպտոսի ընտրությունների երկրորդ և վերջին օրն է: Եգիպտացիները Հոսնի Մուբարաքի` 2011 թվականին իշխանությունից հեռացվելուց հետո այսօր կընտրեն իրենց նախագահին:
Ինչպես հաղորդում է BBCNews-ը, իսլամիստ թեկնածու Մուհամեդ Մուրսին պայքարում է Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիկի դեմ:
Քվեարկությունը տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ հինգշաբթի օրը հրապարակած դատական վճռից հետո խորհրդարանը լուծարվեց;
«Մուսուլման եղբայրներ»-ը դատապարտեց այդ քայլը` համարելով այն անօրինական և ժողովրդավարությանը դեմ:










































