Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Անհայտ բարերարը ևս մեկ բնակարան է նվիրել «Շիրակ կենտրոնի» տեսանյութի հերոսներին (տեսանյութ)

Գյումրեցի անօթևան բազմաթիվ ընտանիքների ծանր սոցիալական ապրելակերպի մասին «Շիրակ կենտրոնի» պատմող տեսանյութերը շարունակում են աննախադեպ արձագանք գտնել Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ բարերարների կողմից:

Նախորդ ամիս www.shirakcentre.org և հայաստանյան մի շարք առաջատար կայքերում «Գյումրիում աղքատ ընտանիքները նույնիսկ տնակում են վարձով ապրում» http://shirakcentre.org/hy/news/1645-shirak-centre-ngo տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո կազմակերպության աշխատակիցների հետ կապվեցին մի շարք բարերարներ և հայտնեցին իրենց ցանկությունը օգնելու այդ ընտանիքին:

Իսկ նախորդ շաբաթ հերթական անհայտ բարերարը երեք մանկահասակ երեխաների միայնակ մայր, տնակում վարձով բնակվող Գոհար Հովհաննիսյանի ընտանիքին նվիրաբերեց նորակառույց և հարմարավետ մեկ սենյականոց բնակարան, այս ընտանիքի անդամներին մեկ այլ բարերար անցած շաբաթ ապահովվել էր հագուստով:

Նշենք, որ տնակներում ապրող անօթևան ընտանիքների մասին «Շիրակ կենտրոնի» անցած 10 ամիսների ընթացքում պատրաստած տեսանյութերից հետո անօթևան և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 9 ընտանիքներ արդեն իսկ դարձել են բնակարանատերեր: Իսկ անօթևան ընտանիքներին և ծնողազուրկ երեխաներին օգնություն ցուցաբերելու նպատակով «Միասին կարող ենք փոխել նրանց ճակատագիրը» http://shirakcentre.org/hy/announcements/1563-shirak-centre-ngo խորագիրը կրող նախանձեռնության արդյունքում տասնյակ ընտանիքներ ապահովվել են վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրվել է միանվագ և ամենամսյա դրամական աջակցություն, մի քանի տասնյակ ընտանիքների էլ` զգալի քանակությամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ, գրենական պարագաներ ու կենցաղային իրեր:

Այսօր անհայտ բարերարի կողմից բնակարան նվեր ստացած Գոհար Հովհաննիսյանը երեք երեխաների հետ միասին այցելել է «Շիրակ կենտրոնի» գրասենյակ և իր շնորհակալությունն ու երախտիքի խոսքը հղել ինչպես կազմակերպությանը, այնպես էլ բարերարներին:

«Շիրակ կենտրոնը» իր երախտագիտությունն է հայտնել ինչպես այս անհայտ, այնպես էլ մյուս բոլոր բարեգործներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում