Հանրապետության տարածքում` հունիսի 15-16-ը, 18-19-ը առանձին շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, 17-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 1-2, 17-19-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում` հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին, 18-19-ը հնարավոր է, 17-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 36.40C (2006թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 7.80C (1929թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 21.80C
Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: