Աստրախանում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպումը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովայի փոխանցմամբ, հարկավոր չէ այս հանդիպումից սենսացիաներ ակնկալել. «Հանդիպումը ծրագրված ներդաշնակեցման նպատակ ունի»: