«ՀԺ»-ն գրում է, որ «Բարգավաճ Հայաստանը», որ հրաժարվեց կոալիցիայի մաս կազմել՝ վայր դնելով նախարարական 4 և մարզպետական 2 պորտֆելները, չի շտապում հրաժարվել նաև փոխնախարшրների, փոխմարզպետների, վարչության պետերի և այլ պաշտոններից:
«Ստացվում է, որ ԲՀԿ-ն կիսակոալիցիայի մեջ է ՀՀԿ-ի հետ: Այս պահի դրությամբ, օրինակ, ԲՀԿ Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ Արայիկ Աղաբաբյանը Արմավիրի փոխմարզպետն Է, ԲՀԿ-ական Մանաֆաս Առաքելյանը՝ Արագածոտնի փոխմարզպետը, ԲՀԿ Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Էդիկ Կարախանյանը՝ Լոռու փոխմարզպետը, Սամվել Խաչատրյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարն է, Վարդան Կարապետյանը՝ գյուղատնտեսության փոխնախարարը, Ռուբեն Սինոյանը՝ կապի և տրանսպորտի փոխնախարարը, Ռոմիկ Տիգրանյանը՝ արտակարգ իրավիճակների փոխնախարարը:
Աշխատանքի տեսչության պետի պաշտոնը ԲՀԿ-ինն է, տարբեր նախարարություններում ԲՀԿ-ն ունի վարչության պետեր և այլն»:









































