Thursday, 06 06 2024
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 9-ին ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը:

ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիների ընթացքում հայ-գերմանական քաղաքական երկխոսությունը և փոխգործակցությունը ձեռք են բերել դինամիկ բնույթ: «Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերով: Հայ-գերմանական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում` հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը Եվրամիության կառույցներում»,-նշեց պարոն Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ` երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման գործում մեծ դեր է վերապահված խորհրդարաններին և այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական կապերն աշխուժացնելու, պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը, միջազգային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը: ԱԺ նախագահի խոսքով ` Հայաստանը մեծապես շահագրգռված է Գերմանիայի հետ առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացմամբ ու խորացմամբ:

Ռուպրեխտ Պոլենցը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Նա նույնպես կարևորեց հայ-գերմանական հարաբերությունների էլ ավելի զարգացումը և խորացումը:

Հանդիպման ընթացքում անդրարդարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և հայ- թուրքական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով և հավատարիմ է իր այդ դիրքորոշմանը: Պարոն Պոլենցի համոզմամբ նույնպես հիմնախնդիրը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում