Monday, 13 07 2026
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07
18:30
Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե
Հայաստանի համար Բաքվի և Թբիլիսիի Եվրամիության հետ «անհաշտ մտերմությունը» մարտահրավերային է
17:50
Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյան
17:30
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ
ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան

Երևանի թոշակառուների 25%-ը երեկ թոշակ է ստացել

«Ի տարբերություն հունվար ամսվա, երբ թոշակներն սկսել էինք վճարել հունվարի 5-6-ից, փետրվար ամսվա վճարումն սկսվել է փետրվարի 2-ից և միայն երեկ` հենց առաջին օրը, վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ: Դա կենսաթոշակ ստացողների մոտավորապես 25 տոկոսն է կազմում Երևան քաղաքում և կապված հերթերի հետ պետք է ասեմ, որ արդեն իսկ կանոնակարգվել է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

«Երեկվա դրությամբ նախարարությունից կազմվել են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք պտտվել են փոստային բաժանմունքներում, արձանագրել են իրավիճակը և ցուցակների կազմման այն նոր ձևաչափը, որ մենք սահմանեցինք, հնարավորություն տվեց ավելի արդյունավետ բաժանել թոշակները:

Ընթացքում եղել են խնդիրներ, որոնք հիմնականում կապված են եղել այն հանգամանքի հետ, որ երբեմն փոստային բաժանմունք գալիս են կենսաթոշակ ստանալու քաղաքացիներ, որոնք այդ իրավունքը չունեն: Այսինքն` չունեն կամ լիազորագիր, կամ նախկինում ստացվել է, որ կենսաթոշակը կանխիկ ձևով ստացել է հարազատը կամ բարեկամը:

Ներկայումս այդ հարցը հստակ կարգավորված է, և բոլորին արդեն իսկ ծանուցվել է, որ եթե լիազորագրով պետք է կենսաթոշակ ստանա, ապա լիազորագիրը պետք է ներկայացնի ոչ թե փոստային բաժանմունք, այլ սոցապ համապատասխան տարածքային բաժին, որպեսզի ընդգրկվի ցուցակներում: Երեկվա դրությամբ, պետք է ասեմ, որ ամեն ինչ նորմալ է եղել, թոշակները նորմալ բաժանվել են:

Եվ հավելեմ նաև մեկ բան, պարոն վարչապետ, որ, լուծարված վճարային ծառայության աշխատակիցների հետ կապված շուրջ 31 մարդ արդեն «Հայփոստ»-ի կողմից ընդունվել է աշխատանքի, 121 մարդ հրաժարվել է աշխատանքից, և այս ընթացքում, երբ այլ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ նախարարությունը կնքեց պայմանագրեր, արդեն այդ վճարահաշվարկային կազմակերպություններում են ընդունվել աշխատանքի, և այս առումով երեկվա տվյալներով 122 աշխատակիցներ ընդգրկվել են արդեն այլ վճարահաշվարկային կազմակերպություններում աշխատանքի»,- ասել է նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում