Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

ՀՀԿ-ԲՀԿ. 2007 թվականի «վկայությունը»

Ներիշխանական հակասությունների մասին դիտարկումներին շատերը հակադարձում են 2007 թվականով, երբ ՀՀԿ-ԲՀԿ հակասությունները կրկին բավական սուր էին, բայց ի վերջո այդ երկու ուժերը միասին կոալիցիա կազմեցին և դիմագրավեցին 2008 թվականի նախագահի ընտրությունը:
Իսկապես, 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ էլ «Բարգավաճ Հայաստանը» բավական լուրջ հայտ էր ներկայացնում և հանդես էր գալիս ՀՀԿ-ին այլընտրանքային դիրքերից, փորձում ներկայանալ որպես հասարակության շահը սպասարկող ուժ, որը հավակնում է ՀՀԿ հետ պայքարել խորհրդարանական մեծամասնության համար: Ավելին, թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրության օրը տեղի ունեցան բախումներ ՀՀԿ և ԲՀԿ շարքերի միջև, ընդ որում` տեղ-տեղ բավական սուր բախումներ:

Շատերը թե՛ այն ժամանակ, թե՛ այժմ այդ ամենը որակում են իբրև նախընտրական խաղ, ներկայացում, որ իշխանությունը բեմադրել էր հասարակությանը մոլորեցնելու համար: Ընտրությունից հետո ձեռք բերած համաձայնությունը, կազմած կոալիցիան և հետագա համատեղ գործողություններն ընդդիմության դեմ կարծես թե վկայում են հենց այդ վարկածի, այդ տարբերակի օգտին: Բայց ամեն ինչ, մեղմ ասած, այդքան էլ միարժեք չէ:

Նախ հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է իշխանությունը բեմադրեր այդ թատրոնը: Ո՞ւմ համար: Երկրում ընդդիմություն գրեթե չկար` «Իմպիչմենթ» դաշինք-«Հանրապետություն» կուսակցություն-ՆԺԿ նախընտրական դաշինքը, ՀԺԿ-ն, «Ազգային միաբանությունը» չէին ներկայացնում այն ընդդիմադիր ուժը, որը կարող էր անհանգստացնել իշխանությանը: Հետագայում ընդհանրապես պարզվեց, որ «Ազգային միաբանություն» անունով ընդդիմություն չկա, այլ դա «ժողգործիքների» մի անսամբլ է, որտեղ առաջին ջութակի դերը վերապահվել էր դհոլին` Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ հայտարարել էր, որ Արտաշես Գեղամյանը դհոլի պես դատարկ մարդ է: Հիմա Գեղամյանը Սերժ Սարգսյանի «քնարերգուներից» մեկն է: Բայց հարցը, իհարկե, նրա ընդդիմադիր լինել-չլինելը չէ:

2007 թվականին երկրում օբյեկտիվորեն չկար ընդդիմություն, և դա պարզ էր դեռևս 2005 թվականի Սահմանադրության հանրաքվեից, երբ իշխանությունն առանց որևէ էական խնդրի կարողացավ նկարել իր համար ձեռնտու արդյունք: Այնպես որ, ո՞ւմ մոլորեցնելու համար պետք է իշխանությունը գնար ՀՀԿ-ԲՀԿ հակասությամբ թատրոնի: Ո՞ւմ հետ ինչ խնդիր ուներ իշխանությունը, որ գնար այդ թատրոնին: Ավելին, խնդիրը հենց ընդդիմության բացակայությունն է: Երկրում ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժի բացակայությունը, հասարակական ապատիայի առկայությունը իշխանության զգոնությունը թուլացրել էր այնքան, որ իշխանությունն ազատորեն տրվել էր ներքին հարցերի պարզաբանմանը, ընտրական վճռորոշ ցիկլից առաջ ներիշխանական տիրույթների հստակեցմանը:

Իսկ ինչո՞ւ էր փուլը վճռորոշ. որովհետև Հայաստանում նախագահ էր փոխվելու` անկախ ամեն ինչից, իսկ դրանից առաջ էլ Սահմանադրություն էր փոխվել, որն անկասկած նոր իրավիճակ էր ստեղծել` անկախ երկրում կառավարման համակարգի գործունեության մեջ սահմանադրականության աստիճանից:

Նոր Սահմանադրությամբ որոշակիորեն ընդլայնվել էին վարչապետի լիազորությունները: Դրանք այժմ նկատելի չեն, որովհետև վարչապետը այն քաղաքական ֆիգուրը չէ, որ ի զորու լինի լիարժեք տեր կանգնել նոր հնարավորություններին: Բայց, օրինակ, եթե վարչապետ լիներ, ասենք, Ռոբերտ Քոչարյանը, ապա նոր Սահմանադրությունը նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կհառներ իր ամբողջ «պերճանքով»` բացահայտելով նախագահի պաշտոնի «թշվառությունը»: Ահա թե ինչու էր Ռոբերտ Քոչարյանը այդպես ջանադրաբար ձեռնամուխ եղել Սահմանադրության բարեփոխմանը, իսկ դրանից հետո էլ «Բարգավաճ Հայաստանի» ձևավորմանը:

Հարց կառաջանա, թե մի՞թե Քոչարյանը չէր կարող ՀՀԿ միջոցով դառնալ վարչապետ, առավել ևս, որ այժմ ԲՀԿ նախագահ Ծառուկյանը հայտարարում է, որ Քոչարյանն ուզած պահին կարող էր դառնալ ՀՀԿ նախագահ: Իհարկե կարող էր, միգուցե ստացվեր: Բայց ի՞նչ կլիներ նրա հետ, եթե հանկարծ չստացվեր, և Քոչարյանը տանուլ տար Սերժ Սարգսյանին: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն էլ ուզում էր լինել նախագահ, ընդ որում` առանց իրենից ուժեղ վարչապետ Քոչարյանի: Իսկ Սերժ Սարգսյանը համակարգում բավական մեծ հնարավորությունների էր տիրապետում Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար: Քոչարյանի օգտին չէր խոսում նաև այն հանգամանքը, որ Արևմուտքն ավելի ու ավելի ակնհայտ էր ցույց տալիս, որ դեմ է իշխանության մեջ Քոչարյանի գերակայության շարունակությանը:

Այդ պայմաններում Ռոբերտ Քոչարյանի հույսը, այսպես ասած, «զարտուղի» ճանապարհն էր` համակարգը որոշակիորեն շրջանցելով և դրա դեմ դուրս գալով: Դրա համար ստեղծվեց ԲՀԿ-ն, որը պետք է փորձեր իշխանական ՀՀԿ-ին հակադրվելով ձայներ հավաքել հասարակության շրջանում, վայելելով Քոչարյանի աջակցությունը` պահել այդ ձայները, իսկ հետո խորհրդարանում մեծամասնություն կազմելով էլ պահել Քոչարյանին` որպես վարչապետ: Երկրում լուրջ ընդդիմության բացակայությունը Ռոբերտ Քոչարյանին կարծես թե տալիս էր այդ ծրագիրն ի կատար ածելու հնարավորություն: Հենց դա էր ԲՀԿ ամբողջ առաքելությունը 2007-ի ընտրությունից առաջ, և հենց դրա համար էլ ԲՀԿ-ՀՀԿ փոխհարաբերությունը այդքան սուր էր:

Թատրոնի պատճառ չկար, ամեն ինչի պատճառն իշխանության բաժանումն էր: Իսկ այն, որ երկու ուժը ընտրությունից հետո ոչ թե ոչնչացրին իրար, այլ կոալիցիա կազմեցին, ամենևին չի նշանակում, որ մինչ այդ տեղի ունեցած գործընթացը թատրոն էր: Դա կլինի այդ ամենի պարզունակացում: Իրականում ամեն ինչ ոչ թե պարզունակ էր, այլ պարզ: Իշխանության երկու թևերը մրցակցում են իրար հետ, սակայն նրանք իշխանության երկու թևեր են, ոչ թե ընդդիմություն-իշխանություն: Առավել ևս, երբ խորհրդարանի ընտրությունից հետո նախանշվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվության «սերմերը»` այցելություններ մարզեր, հանդիպումներ և այլն, իշխանության համար պարզ դարձավ, որ փոխադարձ հաշիվների մաքրումը պետք է թողնել այլ ժամանակի և պետք է համաձայնության գալ մի ֆորմատի շուրջ, որը հնարավորություն կտա դիմագրավել Տեր-Պետրոսյանի վերադարձը: Ով-ով, բայց իշխանությունը շատ լավ կիմանար Տեր-Պետրոսյանի պոտենցիալը:

Այնպես որ, 2007 թվականի պատմությունն ամենևին հավաստի վկայություն չէ այն բանի, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրություններից առաջ թատրոն են խաղում: Ավելին, նրանք իշխանության բաժանման շատ հարցեր թողել են անպատասխան, որպեսզի պայքարեն Տեր-Պետրոսյանի դեմ: Մինչդեռ այդ անպատասխան հարցերը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ավելի են սրվում, քանի որ խնդիրների հետաձգումը, անտեսումը ամենևին չի թեթևացնում դրանց լուծումը, այլ ժամանակի մեջ դարձնում է առավել հրատապ և բարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում