Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Մարտունակության հայկական բանաձևը

Հունվարի 28-ին Հայաստանը նշեց Հայոց բանակի` հայ ժողովրդի ու Հայաստան պետության անվտանգության թիվ մեկ երաշխավորի տոնը: Այդ օրը ողջ հայությունը հիշեց մեր հաղթանակների մասին, խոսեց երկրապահ ազատամարտիկների, այսօրվա զինվորների ու սպաների մասին:

Իրապես տոնական սեղանների շուրջ ասվեցին խոսքեր ու կենացներ, որի հիմքում ընկած էին սահմանի երկայնքով հայ զինվորի շնորհիվ կերտված խաղաղությունն ու Հայաստանի Հանրապետության հիմնադրման ժամանակ արցախյան պատերազմում ձեռք բերված հաղթանակները: Պատկան զինվորական ղեկավարության կողմից նշվեց նաև հայոց բանակի մարտունակության բարձր մակարդակի վրա գտնվելու և պատերազմի դեպքում արժանի հակահարված տալու մասին:

Հասարակության տոնական օրվա խորհրդով պայմանավորված հուզական վերաբերմունքին հաջորդող օրերին եկան փոխարինելու բանական խարհրդածությունները:

Գաղտնիք չէ, որ բանակի մարտունակության հիմքում ընկած է զինվորի ոգեղենությունը` նվիվածությունը հայրենիքին: Եթե գերազանց սպառազինություն ունեցող բանակին հնարավոր է հաղթել, ապա գաղափարական զինվորին հնարավոր չէ ընկճել: Հանուն պետության ու ժողովրդի անվտանգության կռվող զինվորը անպարտելի է: Սա գիտեն բոլորը, նաև` մեր թշնամիները: Ուստի պատերազմի վերսկսման կարևորագույն պայման է թշնամու համոզվածությունը մեր զինվորի թուլամորթության մասին:

Խոսքը հայոց բանակի թուլության մասին թշնամու սովորական պետական քարոզչության մասին չէ, որը խնդիր ունի կեղծ տեղեկատվության միջոցով բարձրացնելու սեփական զինվորի պատերազմասեր ոգին: Խոսքը թշնամու համապատասխան ռազմա-վերլուծական մարմինների կողմից իրենց ղեկավարությանը տրվող հավաստիացումներն են, ըստ որի` մեր բանակում ընկած է հայրենասիրական ոգին, ուստի իրենց ձեռնարկած ռազմական գործողությունները հաղթանակով կպսակվեն:

Հենց այս հանգամանքն է, որ տերությունների աշխարհաքաղաքական շահերի կենսագործումից զատ, դառնում է պատերազմի վերսկսման նախապայման: Առանց հաշվի առնելու մեր զինվորի մարտունակության հանգամանքը` թշնամի պետության հարձակման դեպքում գործ կունենանք սովորական արկածախնդրության հետ, որը հղի է տվյալ պետության տարածական կորուստների և ղեկավարության փոփոխության հետ:

Որքանո՞վ է ոգեղեն ու գաղափարական հայ զինվորը: Այս հարցն է, որ պետք է մտահոգի հասարակությանը:

Վերադառնանք մեր բանակի բարձր մարտունակության մասին պատկան զինվորականների հավաստիացումներին:

Մեր զինվորական ղեկավարությունը չի խորշում ընդունել բանակում տարածում գտած հոռի բարքերի փաստը և մատնանշել դրա իրական աղբյուրը: «Ես շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ, որովհետև մենք ինքներս ծնել ենք դա ու ծնել ենք, քավ լիցի ես այն մարդը չեմ, որ ամեն ինչի հիմքը դրսում փնտրեմ, բայց այս պարագայում ես դրսից եմ գալու բանակ: Էսօր կա գողական լեքսիկոն, իսկ կլասիկ գողական չկա` այն առումով, որ ես եմ պատկերացնում: Կա գողական լեքսիկոն, ավելի ճիշտ` հեռուստալեքսիկոն, փողոցալեքսիկոն, ավելի ճիշտ դպրոցալեքսիկոն, սերիալալեքսիկոն: Որն ուզում եք օգտագործեք, որը համահունչ է և հաճելի ականջի համար: Բարքեր` հեռուստաբարքեր, փողոցաբարքեր, դպրոցաբարքեր, ընտանեաբարքեր: Թող ներող լինեն, բայց ես ասում եմ էն, ինչ որ կա, ինչ որ ես տեսնում եմ»,- ընդամենը չորս օր առաջ, մասնագիտական տոնին ընդառաջ, անկեղծանում էր ՀՀ պաշտպանության փոխնախարարը:

Տրամաբանող մարդու համար մեծ հակասություն գոյություն ունի բանակի բարձր մարտունակության հավաստիացումների և բանակում տարածում գտած հոռի բարքերի միջև: Զինվորական դասի շրջանում փոխնախարարի նշած փողոցային ու մյուս բարքերի առկայությունը վկայում է, որ բանակում տիրում են այն նույն արատները, ինչ հասարակության մեջ:

Եվ եթե ամբողջ հասարակությունում անկումային տրամադրություններ են, սոցիալական մեծ շերտավորում, բյուրոկրատական քաշքշուկ, կոռումպացված ղեկավարություն և այլն, ապա խոցելի են հասարակական ամենամեծ խավի` զինվորականության շրջանում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի, զինվորական հավասարության ու կարգապահության և, մեծ հաշվով, մարտունակ բանակ ունենալու ՊՆ ղեկավարության հավաստիացումները:

Իրականում մեր բանակը իսկապես մարտունակ է: Մարտունակ է, քանի որ բանակը միայն այն զինվորը չէ, որ ֆորմալ առումով գտնվում է զորանոցում: Բանակը նաև ընտրությունների ժամանակ իր ձայնը վաճառողն է, փողոցային առևտրով զբաղվող վաճառականն է, «Նաիրիտ» գործարանի «համբալ» բանվորն է ու մասնավորապես իր իրավունքների համար պայքարող քաղաքացին է: Այս բանակում կա՞ն ոգեղեն զինվորներ: Կան ու հազարներ են կազմում: Որքան էլ վարչակարգը փորձեց Մարտի 1-ին փողոցում կոտրել այս զինվորների ոգին` չկարողացավ: Չկարողացավ նաև բանտերում կոտրել:

Բանակը հասարակության մի մասն է: Եվ եթե հասարակության մեջ կա պայքար իրավունքների համար, կա նվիրում գործին, կա անձնազոհություն, ապա այն գոյություն ունի նաև բանակում: Այստեղ ևս հանցագործ ընտրյալների խավին, նրանց անօրինական վարչա-հրամայական մեթոդներին կա այլընտրանք: Այստեղ են փողոցային բարքերը մերժող մեր քաղաքացիների եղբայրները, հայրերն ու որդիները:

Ու որքան անհանդուրժող են քաղաքացիները վարչակարգի բռնաճնշումների գործում, նույնքան անհանդուրժող են լինելու նրանք թշնամու բռնաճնշումների նկատմամբ պատերազմի ժամանակ: Սա է, որ ընկած է հայոց բանակի մարտական բարձր ոգի ունենալու մեր համոզմունքի հիմքում: Այն որևէ կապ չունի ՊՆ ղեկավարության նույնաբովանդակ հավաստիացումների հետ:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում տիրում է ավտորիտար մի այնպիսի ռեժիմ, որը կարողանում է խեղդել ցանկացած այլակարծություն, ճորտական կախման մեջ պահել հասարակությանը: Երբևէ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում երկու հասարակությունների ելակետային դիրքերում հենց այդ հանգամանքն է, որ դառնալու է մեր ու նրանց մարտունակության չափանիշը: Ու որքան վարչակարգը շարունակելու է Սասուն Միքայելյանին պահել բանտում, Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար խոչընդոտներ ստեղծել, իր իրավունքների համար պայքարող երիտասարդին վախ հաղորդել ու ճնշումների ենթարկել, այնքան թուլացնելու է մեր մարտունակության հիմքերը:

Պատերազմում մեր հաղթանակի գլխավոր գրավականն առայժմ մնում է ազատության և իրավունքների համար պայքարող քաղաքացին: Իր քաղաքացիական պայքարում կհասնի նա արդյունքի` կվանի ու կհեռացնի թշնամու պատերազմ սանձազերծելու հավակնությունները: Կպարտվի այդ պայքարում` Հայաստանին կիջեցնի Ադրբեջանի հետ այն նույն հարթության դաշտ, որտեղ բանակները չափվում են քանակական ցուցանիշերով` բնակչություն, սպառազինություն, թիկունքի խորություն և այլն: Հետևանքները ենթադրելի են, բայց հանցավոր վարչակարգի հենարան դարձած ՊՆ գեներալիտետի համար ոչ ընկալելի:

Վարչակարգ, որն էլ հենց ՊՆ փոխնախարարի մատնանշած գողական լեքսիկոնի կամ հեռուստաբարքերի, փողոցաբարքերի կնքահայրն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում