Thursday, 16 05 2024
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը

Իրանի վերջին շահի որդին Իսրայելին կոչ է արել աջակցել իր հայրենիքում աստվածապետական ռեժիմի գահընկեցությանը

Lenta.ru-ն, վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ արտաքսման մեջ գտնվող Իրանի վերջին շահի Ռեզա Փեհլևիի որդին Իսրայելին կոչ է արել աջակցել իր հայրենիքում աստվածապետական ռեժիմի գահընկեցությանը:

Դրա հետ մեկտեղ Փեհլևին հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտների ռմբահարումը որևէ դրական փոփոխություն չի առաջացնի տարածաշրջանում. «Այդ հարվածը չի ոչնչացնի միջուկային ծրագիրը, փոխարենը միայն կկանգնեցնի այն: Համայն աշխարհի համար առաջնահերթ է Իրանում գործող ռեժիմի փոփոխումը:

Իրանին հարվածելուն ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությունը նույնպես արդյունավետ չէ, քանի որ դա կհանգեցնի իրաքյան սցենարով պատերազմի առաջացմանը: Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նույնպես չեն աշխատում, քանի որ դրանք թուլացնում են ոչ թե Իրանի իշխանություններին, այլ՝ ժողովրդին:

Պետք է քրեական պատասխանատվության ենթարկել Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին՝ սեփական ժողովրդի հանդեպ գործած բազմաթիվ հանցանքների համար: Նա պետք է պատասխան տա այդ ամենի համար»:

Հիշեցնենք, որ 1978 թվականի հունվարից Իրանի շահ Մոհամադ Ռեզա Փեհլավիի արևմտամետ քաղաքականության դեմ ցույցեր սկսվեցին երկրում: 1 տարի անց շահը փախչում է Իրանից, իսկ երկրից աքսորված հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խոմեյնին վերադառնում է Թեհրան և ղեկավարում է Իսլամական հեղափոխությունը:

Իրանը պաշտոնապես Իսլամական Հանրապետություն է հռչակվում 1979 թվականի ապրիլի 1-ին՝ համազգային հանրաքվեի արդյունքներով: 1979 թվականի դեկտեմբերին Իրանի Իսլամական Հանրապետությունում հաստատվում է Աստվածապետական Սահմանադրություն, որի համաձայն` իսլամական շիա ուղղությունը հռչակվում է պետական կրոն, ինչպես և պարսկերենը՝ պետական լեզու:

Դրանով իսկ երկրի պետական բարձրագույն իշխանությունը, գերագույն հրամանատարն այլևս հանդիսանում է երկրի հոգևոր առաջնորդը: 1979 թվականից Գերագույն առաջնորդն այաթոլլահ Ռուհոլլա Խոմեյնին էր, իսկ նրա մահից հետո՝ այաթոլլահ Ալի Խամենեին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում