Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը

Ճապոնիայի ու ԱՄՆ-ի պետական պարտքը սկսել է անհանգստացնել

Եվրագոտում ոչ վաղ անցյալում բռնկված պարտքային ճգնաժամի պատճառով գնալով ավելի ակտուալ է դառնում պետական պարտքի ու բյուջեի դեֆիցիտի խնդիրը:
Այս ամենի ֆոնին, ինչպես հաղորդում է Reuters-ը, կտրուկ մեծանում է ճնշումը զարգացած երկրների մեջ ամենամեծ պետական պարտք ունեցող երկրների` ԱՄՆ-ի ու Ճապոնիայի նկատմամբ: Նախօրեին S&P գործակալությունը վերջին 9 տարվա մեջ առաջին անգամ իջեցրեց Ճապոնիայի վարկանիշը մինչև AA «մինուս»:
Դրանից անմիջապես հետո ԱՄՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով G7 երկրների ամենամեծ 2 տնտեսություններին` ԱՄՆ-ին ու Ճապոնիային, մտածել պետական պարտքի մասին, քանի դեռ շուկաները չեն սկսել համատարած ազատվել այս երկրների պետական պարտատոմսերից:
Ճապոնիայի վարչապետ Նաուտո Կանը, մեկնաբանելով իր երկրի վարկանիշի անկումը, արդեն խոստացել է արագացնել երկրի հարկային համակարգի բարեփոխումները` պետական պարտքը նվազեցնելու համար: Սակայն փորձագետները կասկածում են, որ Ճապոնիայի կառավարությունը հաջողության կհասնի:
Մեկ այլ վարկանշող կազմակերպություն` Moody’s-ը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարկանիշի նվազման հավանականությունը մեծանում է: Պետական պարտատոմսերի շուկաները բավականին հանգիստ են արձագանքել վարկանշող կազմակերպությունների այս հայտարարություններին, սակայն փորձագետները գտնում են, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ն ու Ճապոնիան ստիպված են լինելու մեծացնել պետական պարտատոմսերի տոկոսադրույքները:
Այս պահին ԱՄՆ պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի մոտ 60%-ը: Ճապոնիայի վիճակը ավելի վատ է: 2011թ. վերջին երկարաժամկետ պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 181%-ին, իսկ երկարաժամկետ և կարճաժամկետ պարտքերը միասին կգերազանցեն ՀՆԱ-ի 204%-ը. այսինքն`էականորեն ավելի շատ, քան Հունաստանի (ՀՆԱ-ի 137%) և Իռլանդիայի (113%) պարագաներում է:
Այնուամենայնիվ ներդրողները հասկանում են, որ առաջիկայում ո՛չ ԱՄՆ-ին և ո՛չ էլ Ճապոնիային պարտքային ճգնաժամ չի սպառնում: Առաջինի պարագայում այն պատճառով, որ նա աշխարհում պահուստային արժույթի` դոլարի էմիտետն է` թողարկողը, իսկ երկրորդի դեպքում այն պատճառով, որ պարտքի հիմնական մասը ներքին շուկայից է փոխառված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում