Անհայտ ցանցահենները կես տարի շարունակ կազմակերպել են հարձակումներ ամերիկյան գազուղիների կառավարման համակարգի վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախարարությունը:
Վարչությունում դեռ պատրաստ չեն հայտարարել, թե արդյոք ցանցահենների գործողությունը արտերկրյա հատուկ ծառայությունների ձեռքի գործն է, թե ոչ:
Անհայտ է նաև հարձակման թիրախը: Չարագործները կարող են փորձել կազմակերպության վերաբերյալ տվյալներ ձեռք բերել, ինչպես նաև կարող են վնաս հասցնել ենթակառույցին:
Չարագործների գործողությունները հնարավոր է եղել հայտնաբերել 2012թ-ի մարտին: Ազգային անվտանգության նախարարությունում այն եզրակացության են եկել, որ բոլոր դեպքերը եղել են ծրագրավորված ցանցահենային գործողության արդյունք: Հիմա աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե ով է այս ամենի հետևում կանգնած:











































