Friday, 17 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Վարձակալած բնակարանը չինացի զույգը վերածել է կանեփի ցանքի

Ինչպես գրում է Daily Mail-ը, իր տունը վարձակալությամբ չինացիներին հանձնած բրիտանացի զույգը հայտնաբերել է, որ կենվորներն այն վերածել են կանեփի պլանտացիայի: Զույգը դատական հայց է ներկայացրել վարձակալությամբ բնակվողների դեմ՝ նրանցից պահանջելով 20 հազար ֆունտ՝ տունը նախկին տեսքի բերելու համար:

Օրերից մի օր տուն գալով՝ Շաուն և Քեթի Թոմսոններն իրենց բնակարանում հայտնաբերել են օդափոխության նոր համակարգ, կանեփի հարյուրավոր թփեր, որոնք աճեցվել են ձեղնահարկի հատակին փռված 8 տոննա հողի վրա:

Բրիտանացի ամուսինները մտավախություն ունեն, որ իրենց տան արժեքը կընկնի՝ վարձակալների կողմից այն թմրանյութի ֆաբրիկայի վերածելու հետևանքով: Զույգը երբևէ չէր կարող պատկերացնել, որ իրենց տանը ժամանկավոր բնակություն հաստատած մարդիկ նման բան կարող էին անել: Նրանք մշտապես աչքի էին ընկնում իրենց ինտելիգենտ վարքով, հագուկապով:

Տունը վարձակալության հանձնելուց մի քանի ամիս անց Թոմասն այցելության ժամանակ տարօրինակ հոտ է զգացել, նաև նկատել, որ կահույքի տեղափոխություն է արվել:

– Սենյակի դուռը կողպված էր: Լին իբրև թե բանալի էր փնրում, երբ հանկարծ անհետացավ: Նայեցի պատուհանից ու տեսա նրանց փախչելիս: Ստիպված էի ննջասենյակի դուռը կոտրել և ինչ… այն վերածվել էր պլանտացիայի: Պարզվում է, որ նրանք նույնիսկ ավտոտնակն են օգտագործել կանեփի թփեր աճեցնելու համար,- ասել է Թոմսոնը:

Փախուստից հետո, Լին զանգահարել է Թոմսոնին և խոստացել կարգի բերել տունը, ինչին ի պատասխան՝ Թոմսոնը շնորհակալություն է հայտնել ու կախել լսափողը: Ոստիկանությունն արդեն տեղյակ էր կատարվածի մասին և տանը չափումներ էր անում:

Հողի ծանրությունից տունը կրել է կառուցվածքային վիթխարի վնաս, նրանք փոխել էին էլեկտրասնուցման համակարգը, ծակել պատերը: Ոստիկանությունը տնից առգրավել է 250 հազար ֆունտ ընդհանուր արժողությամբ 498 թուփ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում