Saturday, 08 06 2024
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ

Պարզ չէ՝ ուրան կա՞, թե՞ ոչ…

Սյունիքի մարզում ուրանի հանքերի շահագործման դեմ հավաքված 13,850 ստրագրությունները դեռևս անցած տարի դեկտեմբերին նախաձեռնողները ուղարկել էին ՀՀ կառավարություն։ Նախաձեռնողները՝ «Ազատամարտ» կոմիտեի ու «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի ներկայացուցիչները, ստացել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական գրությունը։ Ըստ այդմ, «Հայ-ռուսական լեռնհանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները կատարվել են օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ավելին` հետազոտությունները իրականացվում են ժամանակակից սարքավորումներով ու մեթոդներով, որոնք կիրառվում են նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ զարգացած երկրներում։ Հիշեցնենք, որ մարզի Լեռնաձորի գյուղական համայնքում ուրանի հետախուզա-որոնողկան աշխատանքներ իրականացնող «Աբվան» ընկերությունը անցած տարվա դեկտեմբերի վերջին հորատող տեխնիկան հանել էր տարածքից ու տեղափոխել Երևան։ Ընկերության տնօրեն Յուրա Գևորգյանը այդ ժամանակ ասել էր, որ 2010թ. պայմանագրով նախատեսված որոնողական աշխատանքները ավարտվել են։ Նախարարության կողմից ուղարկված պաշտոնական գրության մեջ ասված է, որ Լեռնաձորում ուսումնասիրման աշխատանքները ավարտվել են։ «Ըստ կատարված երկրաբանական և լաբորատոր աշխատանքների տվյալների՝ նշված տարածքում ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել։ 2011թ. ընթացքում երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել այլ անոմալիաների և ուրանի երևակումների շրջակայքում, որոնք գտնվում են մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորությունների վրա»,-ասված է գրության մեջ։ Միաժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հիշեցնում է, որ հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները՝ գերադասելի է ՀՀ տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր և հաստատել դրանց պաշարները՝ որպես ռազմավարական նշանակության հումք։ Նախարության աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ «քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չի հավաստվել օգտակար հանածոյի առկայությունը և չեն հաստատվել վերջինիս պաշարները, ապա «հանքավայր» որպես այդպիսին գոյություն չունի, հետևաբար չի կարող լինել նաև հանքավայրի շահագործման ծրագիր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում