Monday, 06 05 2024
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի

Այսօր սկսվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների դատավարությունը

Գուանտանամոյի (ԱՄՆ) ամերիկյան ռազմաբազայում այսօր սկսվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մուհամմադի և նրա 4 համախոհների դատավարությունը: Փորձագետներն ակնկալում են, որ դատավարությունը, որը կանցկացնի հատուկ զինվորական հանձնաժողովը, կտևի առնվազն մեկ տարի:

Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ենթադրվում է, որ գործի բոլոր կասկածյալներին մեղադրանք կներկայացվի ահաբեկչության, օդանավ առևանգելու, զանգվածային սպանության, քաղաքացիական անձանց վրա հարձակվելու, դավադրության և մասնավոր ու դաշնային սեփականության ոչնչացման համար: Պենտագոնի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ նրանք «պատասխանատվություն են կրում 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վաշինգտոնում, Շենքսվիլում իրագործված հարձակումների կազմակերպման և իրականացման համար, որոնք հանգեցրել են 2976 զոհի»:

Զինվորական դատախազները հաստատել են, որ կհասնեն նրանց համար մահապատժի դատավճռի կայացման: Իրենց հերթին փաստաբանները կփորձեն համոզել, որ իրենց պաշտպանյալներից վկայություններ են վերցվել խոշտանգումների ճանապարհով: Սակայն պաշտպանության այդ մարտավարությունը կիրառելի չի լինի Խալիդ Շեյխ Մուհամմադի դեպքում. նա ոչ միայն խոստովանում է իր մեղքը, այլև ինքն է իրեն պատասխանատու համարում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպման համար: Նա ձերբակալվել է 2003թ. Պակիստանում՝ ամերիկյան և պակիստանյան հատուկ ծառայությունների համատեղ գործողությունների արդյունքում:

Մեծ արձագանքի պատճառով դատական լսումները կընթանան փակ ռեժիմով: Դրանց չեն կարող ներկա լինել անգամ մեղադրյալների հարազատները. նրանք դատավարությանը կհետևեն հատուկ սենյակից՝ դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում