Thursday, 16 05 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

Ուսանողական մարզական խաղեր` Հայաստանի անկախության 20-ամյակին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսանողական հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահության ընդլայնված նիստը, որը վարել է ֆեդերացիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը։
Նիստի ընթացքում ամփոփվել է ֆեդերացիայի անցած տարվա աշխատանքային գործունեությունը, ներկայացվել 2011 թվականի համար նախատեսված ծրագրերը, ինչպես նաև նախագահությունը համալրվել է նոր անդամներով։
Հանրապետական ուսանողական մարզական խաղերի գլխավոր մրցավար Ժորա Բաղդասարյանը, ներկայացնելով ՀՀ Սամանադրության 15-ամյակին նվիրված 2010 թվականի ուսանողական մարզական խաղերի արդյունքները, նշել է, որ ձևավորված մարզական ավանդույթներին համապատասխան ութ մարզաձևով անցկացված մրցույթների ընթացքում որևէ կարգապահական բնույթի խախտում չի արձանագրվել, իսկ բուհական մարզական կառույցների շնորհիվ ապահովվել է մասնակցության բարձր մակարդակ։ Մասնակցության ակտիվության առումով, ըստ Ժ. Բաղդասարյանի, աչքի են ընկել Երևանի պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայաստանի պետական ագրարային, Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանները։ Ըստ զեկուցողի` թեպետ արդյունքները գոհացուցիչ են, սակայն հանրապետական ուսանողական մարզական խաղերին շատ ցածր մասնակցություն են ցուցաբերել ոչ պետական բուհերը։
Մարզերի բուհական ուսանողական մարզական կառույցների ներկայացուցիչներն առաջարկել են 2011 թվականի հանրապետական ուսանողական մարզական խաղերի շրջանակում որևէ մարզաձևի մրցույթ անցկացնել մարզկենտրոնում, մասնավորապես Գյումրիում կամ Վանաձորում։
2011 թվականի ծրագրերը ներկայացրել է Ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, ով հանրապետական ուսանողական մարզական խաղերի կազմակերպման համատեքստում առանձնացրել է օգոստոսի 8-23-ը Չինաստանում անցկացվելիք համաշխարհային ունիվերսիադիային Հայաստանի ուսանողների պատշաճ մասնակցության ապահովումը։ Նա հավաստիացրել է, որ այս տարի մեր ուսանողների հաղթանակի ակնկալիքներն ավելի մեծ են, որովհետև համաշխարհային ունիվերսիադիայում ընդգրկվել են այնպիսի մարզաձևեր, որոնց հայ ուսանող մարզիկները լավ են տիրապետում։
Նիստի ընթացքում նախագահությունը Հովհաննես Գաբրիելյանին ընտրել է Հայաստանի ազգային օլիմպիական խաղերի կոմիտեում ուսանողական հանրապետական մարզական ֆեդերացիայի ներկայացուցիչ:
Նախագահությունը որոշում է ընդունել, որ 2011 թվականի ուսանողական հանրապետական մարզական խաղերը նվիրվելու են Հայաստանի Անկախության 20-ամյակին։
Ամփոփելով նիստը` ՀՀ կրթության և գիտության նախարար, ուսանողական հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը, կարևորելով համաշխարհային ունիվերսիադային հայ ուսանող մարզիկների մասնակցությունը, միաժամանակ նշել է. «Կփորձենք այնպես կազմակերպել աշխատանքները, որպեսզի 2011 թվականի ուսանողական մարզական խաղերից մեկն անցկացվի մարզկենտրոններից մեկում։ Դա նաև ճանաչողական նշանակություն կունենա»:
Նիստի ավարտին նախարարը պատվոգրերով և թանկարժեք նվերներով պարգևատրել է ոլորտի ակտիվ ներկայացուցիչներին, իսկ ներդրած ավանդի և գործունեության 30-ամյակի կապակցությամբ ՀՊՃՀ մարզական ակումբի նախագահ Սամվել Մեհրաբյանին` պարգևատրել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում