Saturday, 08 06 2024
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Թունիսում արշալույսներն արդեն խաղաղ են

Թունիսում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանում և այլուր մեծ հարցերի տեղիք են տվել: Մի երկիր, որը արաբական երկների թվում նախկինում առանձնանում էր իր քիչ թե շատ բարեկեցիկությամբ, այժմ գտնվում է քաղաքական մեծ իրարանցումների շրջանում: Թունիսյան դեպքերը միաժամանակ հարկադրել են, որ շատ վերլուծաբաններ խոսեն արաբական աշխարհում խորքային փոփոխությունների սկզբնավորման մասին, որտեղ հակաժողովրդավարական ռեժիմները ստիպված են միջոցներ ձեռնարկել հասարակական դժգոհությունները մեղմելու համար:
Այնպիսի օլիգարխիկ-կլանային երկրում, ինչպիսին Հայաստանն է, Թունիսում տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ ահազանգ պետք դառնա վարչակարգի համար: Խնդիրը ոչ միայն երկու վարչակարգերի առանձին ձևական նմանություններն են, այլ նաև վերջին շրջանում Մերձավոր Արևելքում արևմտյան տերությունների կողմից բարձրաձայնվող «ժողովրդավարացումների» պահանջը: Հենց այս վերջին հանգամանքն էլ կարևոր խթան կարող է դառնալ, որ թունիսյան դեպքերը իրենց դրսևորումները գտնեն նաև Հայաստանում: Ընդ որում, Հայաստանում «այլընտրանքային» հանրահավաքային գործընթացները վկայում են, որ ժողովուրդը, ինչպես Թունիսում, «կարոտ է» փողոցային պայքարի:
Հիշեցնենք, որ Թունիսում հուզումները ծագեցին սպոնտան ձևով: Փողոց դուրս եկած ժողովրդն իր պահանջների ներկայացման հարցում կոնկրետ հասցեատեր տեսավ միմիայն Թունիսի արդեն նախկին նախագահ Բեն Ալիին: Երկրում ահռելի թիվ կազմող գործազրկությունը, ապրանքների ու հատկապես սննդամթերքի անընդհատ շարունակվող գնաճը, նախագահի ու նրա ընտանիքի (կլանի) կողմից հովանավորվող կոռուպցիան պատճառ դարձան, որ ժողովուրդը պահանջի նախագահի հրաժարականը: Բեն Ալիի կառուցած ոստիկանապետությունը, որտեղ շարունակ բազմապատկվող ոստիկանության աշխատակիցների թիվը վերջին շրջանում հասել էր 100 000-ի, այն դեպքում, որ զինված ուժերը կազմում են 35 000, երաշխիք չդարձավ նախագահական աթոռի պահպանման համար: Երաշխիք չդարձավ նաև թունիսյան բանակը (որտեղից էր «ծագում» հենց ինքը` նախագահը): Վերջինիս ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետը հրաժարվեց կատարել նախագահի` ժողովրդի վրա ուժ կիրառելու հրամանը և հրաժարական ներկայացրեց: Այս հրաժարականին հետևեցին բազում այլ հրաժարականներ: Նշված գեներալի խոսքերը` ասված հրաժարականի զեկուցագիրը ներկայացնելու ժամանակ («Քեզ հետ ամեն ինչ վերջացած է»), ճակատագրական դարձան Բեն Ալիի համար: Նման խոսքերից հետո նախագահը ստիպված էր միայն սեփական անվտանգության մասին մտածել ու լքել երկիրը:
Թունիսյան դեպքերից հետո արաբական մյուս երկրների ղեկավարները միջոցներ են ձեռնարկում ապրանքների ու սննդամթերքի գները իջեցնելու, բնակչությանը սոցիալական առանձին նոր երաշխիքներ հատկացնելու, գործազրկությունը մեղմելու համար: Մեր երկրում ևս արշալույսները խռովված են: Առայժմ Տիգրան Կարապետյանի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում