Friday, 24 07 2026
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Ա.Սիմոնյան. Չեմ հերքում, որ ԵՊՀ-ում կոռուպցիա կա

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը չի հերքում, որ պետական համալսարանում կոռուպցիա կա, սակայն ընդգծում է, որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի կոռուպցիան նվազագույնի հասցվի. «2010 թ. դեկտեմբերի սկզբին կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն ծրագրի դրույթները քննարկելով՝ դիտողություններ և առաջարկներ ենք արել և ուղարկել նախարարություն, որոնք հաշվին են առնվել և մտել նախարարության ծրագրի մեջ: ԵՊՀ-ում ստեղծվել է հակակոռուպցիոն մշտական գործող հանձնաժողով, որի անդամներ են ոչ միայն աշխատակիցներ, այլ նաև ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ես կարծում եմ, որ ԵՊՀ անցած տարվա ընթացքում, որոշակի աշխատանքներ այս ուղղությամբ արել է»:
Արամ Սիմոնյանի կարծիքով, հակակոռուպցիոն գործունեությանը նպաստում է նաև ամեն տեսակի նորմատիվ ակտերի, կանոնակարգերի ընդունումը, որով ԵՊՀ զբաղվում է 5-6 տարի. «Ուզում եմ նշել, որ գնահատման համակարգը անհրաժեշտ քայլ էր, որը կոռուպցիոն ռիսկերը փոքրացնում է: Կրեդիտային հենքով ուսուցման ներդրումը բուհերում մեծապես նպաստում է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը, որովհետև ուսանողներից շատերն արդեն մինչև քննությունը իրենց գնահատականը ձեռք են բերում այն միավորների հիման վրա, որոնք հավաքում են կիսամյակի ընթացքում, ոչ թե սպասում, որ այդ միավորը ունենան քննության ժամանակ: Հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում մեր համալսարանում անցյալ տարի դասախոսների ազատման երկու դեպք է եղել։ Դասախոսներն ազատվել են իրենց դիմումի համաձայն, բայց չեմ կարող ասել, թե դա մասսայական բնույթ է կրում, և հետո, չի կարելի մեղադրել մարդուն՝ ելնելով զուտ խոսակցություններից: Մեր խնդիրը, այսպես ասած, պրոֆիլակտիկան է, մեր խնդիրը պայմաններ ստեղծելն է, որպեսզի կտրուկ նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, ինչով և զբաղված ենք։ Ես կարծում եմ, որ նաև իրազեկումը շատ մեծ նշանակություն ունի»:
ԵՊՀ մեծ ուշադրություն է դարձնում հատկապես երիտասարդ դասախոսներին և շատ լրջորեն զբաղվում է աշխատակիցների վերապատրաստմամբ ու վերաորակավորմամբ. «ԵՊՀ-ն ունի մի քանի հիմնախնդիր, առաջինը երիտասարդ կադրերի համալրումն է, կրեդիտային համակարգի կատարելագործումը, ապա նաև գիտահետազոտական աշխատանքների կիրառման ոլորտի զարգացումը: Բոլոր բուհերը պետք է մենեջմենթի և մարքետինգի մասնագետներ ունենան»:
Ըստ Արամ Սիմոնյանի՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 20 տարի անց ԵՊՀ կլինի հետազոտական համալսարան. «Մեր համալսարանը կարող է հետազոտական լուրջ համալսարան դառնալ, բայց դա 20 տարի հետո, իսկ այս տարի մենք ցանկություն ունենք ավագ դպրոց ունենալ, բայց դա կախված է ոչ թե մեզանից, այլ` նախարարությունից և կառավարությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում