Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Ալ. Մանթաշյան կրտսերը պարգևատրվեց «Նուբար փաշա» մեդալով

Երևանում է հայ մեծահարուստ, բարերար Ալեքսանդր Մանթաշյանի թոռը՝ կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանը: Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց «Նուբար փաշա» մեդալով:

«Սփյուռքի նախարարությունը ունի մի շատ պատվարժան պարգև՝ «Նուբար փաշա» մեդալը, իսկ դուք գիտեք, որ Նուբար փաշան իր ճյուղերով կապված է նաև Գյուլբենկյանների, Եսայանների, Մանթաշյանների հետ, այսինքն՝ մեր բոլոր մեծահարուստները ժամանակին խնամիական կապերով իրար հետ կապված են եղել: Ես ուրախ եմ, որ այս մեդալը տալով կրտսեր Մանթաշյանին՝ մարմնավորում ենք այս շղթան»,- ասաց Հ. Հակոբյանը:

Ալեքսանդր Մանթաշյանը, ով հայերեն չի խոսում, շնորհակալություն բառն ասաց հայերենով: Այն հարցին, թե ի՞նչ է մնացել Մանթաշյանների հարստությունից, նա պատասխանեց՝ ոչինչ:

Նշենք նաև, որ այսօր Աբովյան փողոցում տեղադրվել է Ալ. Մանթաշյանի արձանը: Սփյուռքի նախարարի խոսքերով՝ այսօր գործարար աշխարհն ու կյանքն են մեր տնտեսության շարժիչ ուժը: Ալ. Մանթաշյանի արձանը տեղադրելով մեր կենտրոնական փողոցներից մեկում՝ ցույց ենք տալիս գեղեցիկ օրինակ՝ մնացած բոլոր մարդկանց, ովքեր կատարում են բարեգործություն:

«Միայն 200 ուսանող է ունեցել Մանթաշյանը, իսկ 200 ուսանողի ֆինանսավորել, այն էլ՝ եվրոպական կրթություն տալ, նշանակում է, որ իրոք Մանթաշյանը այսօր Հայաստանի լինելիությանն է օգտակար եղել, որովհետև այդ մարդիկ, եվրոպական կրթություն ստանալով, վերադարձել են Հայաստան և փորձել են մասնակիցը լինել Հայաստանի գոյությանը: Շնորհակալություն այս տոհմին, որը մեր ազգի անունը բարձր է պահել աշխարհում»,- ասաց նա:

Նշենք նաև, որ կրտսեր Ալ. Մանթաշյանը 86 տարեկան է, երրորդ անգամ է լինում Հայաստանում. առաջին անգամ եղել է 1973-ին, երկրորդ անգամ՝ 10 տարի առաջ: Նրանց տոհմից ողջ է նաև քույրը՝ Դարյան, ով ապրում է Փարիզում: Ալ. Մանթաշյանի թոռն է Միքայելը, իսկ Դարյայի երեք երեխաներից ողջ են երկուսը, ովքեր այժմ ապրում են Փարիզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում