Saturday, 11 07 2026
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները

Մենք պատրաստ ենք քայլեր կատարել դեպի Եվրոպա, բայց մեր ռազմավարական գործընկերը ՌԴ-ն է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրանեսթի ԽՎ-ի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը:

 – Ցանկացած դեպքում, երբ հարց է լինում Ադրբեջան մեկնելու՝ լինի դա իրադարձություն կապված շոուբիզնեսի, սպորտի, ինչպես նաև քաղաքականության հետ, Հայաստանում միշտ մտածում են՝ գնալ, թե ոչ: Ապրիլի սկզբին Բաքվում տեղի ունեցավ Եվրանեսթի վեհաժողովը, և ԱԺ պատվիրակությունը որոշեց այնուամենայնիվ մասնակցել: Ինչպե՞ս կներկայացնենք վեհաժողովի ընթացքը, և այժմ, երբ այն արդեն ավարտվել է, ըստ Ձեզ, արժե՞ր գնալ Բաքու:

– Իսկապես ցանկացած գործողություն, որը կապված է պետության հեղինակության հետ, պետք է գնահատել դրա լավ և վատ կողմերը, ու երբ անցած տարվա սեպտեմբերի 14-ին որոշվեց, որ Եվրանեսթի երկրորդ լիագումար նիստն անցկացվի Բաքվում, մենք ծանրութեթև անելով, նաև հաշվի առնելով, որ մեր երկրում նաև նախընտրական տրամադրություն է լինելու, տրամադրվածությունն այնպիսին էր, որ չպետք է մասնակցենք: Այնուհետև, երբ գրեթե մեկ տարվա ընթացքում զեկույցների վրա աշխատանքի շրջանում ադրբեջանական կողմից եղան տարբեր առաջարկություններ, որոնք ոչ հայանպաստ են, խորհրդարանական մեր պատվիրակությունը որոշում կայացրեց անպայման մասնակցել, և մենք մասնակցեցինք ամբողջ կազմով, ոչ թե արարողակարգային որոշակի ներկայություն ապահովեցինք:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ տվեց մեզ Բաքու այցելությունը, ապա պետք է նշեմ, որ նախ մենք որպես պատգամավորներ, որքանով որ թույլ տվեցին, կարողացանք շփվել այնտեղի ժողովրդի հետ և հասկանալ այնտեղի տրամադրությունները: Մենք կարողացանք աշխարհին ապացուցել և ասել, որ մենք կարող ենք գալ Բաքու և մեր տեսակետն ավելի կոշտ արտահայտել նաև Բաքվում: Մենք կարողացանք ասել, որ մենք այն ազգերի ընտանիքին ենք պատկանում, որը մշտապես կողմ է քաղաքակիրթ բանավեճերի, և ամեն ինչ շատ դրական մթնոլորտում էր ընթանում, ու այդ երկու օրվա աշխատանքը բավականին լուրջ անդրադարձավ երկրորդ լիագումար նիստի զեկույցի վրա: Բայց քանի որ Ադրբեջանում էինք, այդ երկրի նախագահը ողջույնի խոսքով պետք է հանդես գար, և նա իրեն հատուկ պահելաձևով իր ելույթից անմիջապես հետո հեռացավ դահլիճից` նույնիսկ չթողնելով, որ իրեն պատասխանեն, և իրեն հատուկ բարդույթավորված հռետորիկայով մեզ անվանեց «ֆաշիստներ, մարդասպաններ և պղծողներ»՝ հայտարարելով, թե իր երկիրը կարող էր ավելի սրընթաց զարգանալ, եթե չլիներ այս կոնֆլիկտը, ինչը կատարյալ աբսուրդի դաշտից է, որովհետև որևէ կոնֆլիկտ չի կարող քո երկրի ժողովրդավարության վրա ազդել: Մենք հակադարձեցինք և շատ կոշտ դիրքորոշում ներկայացնող մի փաստաթուղթ դրեցինք շրջանառության մեջ: Եվրանեսթի եվրոպական մասն էլ ճիշտ ընկալեց մեր դիրքորոշումը, ավելին՝ մեր այդքան ելույթներից հետո ադրբեջանական պատվիրակության որևէ պատգամավոր նույնիսկ չփորձեց մեզ հակադարձել: Այս ամենից հետո մենք նաև բոյկոտեցինք իրենց Միլի մեջլիսում տրվող ճաշը, որովհետև մենք չենք կարող այն մարդկանց հետ ճաշ ուտել և ընդունել նրանց հյուրասիրությունը, երբ իրենք ընդհանրապես չգիտեն թե ինչ է հյուրը և հյուրասիրությունը, և ընդհանրապես հեռու են քաղաքակրթությունից: Շատ հաճելի ու նաև տարօրինակ էր, որ մեր օրինակին հետևեց նաև եվրոպացի պատգամավորների բավականին զգալի մի մաս: Իսկ մշակված փաստաթղթերի առումով պետք է ասեմ, որ մեր աշխատանքի արդյունքում բավականին լուրջ փաստաթղթեր մշակվեցին և հիմք դրվեց մի նոր գործընթացի, որտեղ մենք շահեկան դիրքերում ենք լինելու, մասնավորապես քաղաքացիական հասարակության կայացման հետ կապված, լրագրողների ազատության, քաղբանտարկյալների առկայության, որոնց հետ կապված Ադրբեջանն իսկապես խնդիր ունի: Ու ինչքան էլ ադրբեջանցիները ուզում էին ցույց տալ, թե մեր պատվիրակությունն այնտեղ ազատ է, հանգիստ առանց որևէ խնդրի տեղաշարժվում է և մեր անվտանգությանը վտանգ չի սպառնում, սակայն հետագայում պարզ դարձավ, որ այս ամբողջ գործընթացը, մեր ցանկացած քայլը վերահսկում էին 80-ից ավելի անվտանգության աշխատակիցներ: Ու մենք այդպես էլ չկարողացանք շփվել հասարակ ժողովրդի, լրագրողների հետ:

–  Պարոն Սահակյան, վերջին շրջանում ՀՀ իշխանությունները ի դեմս ՀՀԿ-ի դեպի Եվրոպա ավելի ակտիվ քայլեր են կատարում և կարծես թե այն ավելի հարազատ ճանապարհ է դարձել, քան դեպի Ռուսաստան տանող ճանապարհը: Եվրոպական տարբեր կառույցներին ինտեգրումը, ակտիվ գործունեությունն այդ կառույցներում, որոնց գումարվեց նաև Եվրանեսթը, կարող է այն բանի վկայությունը լինել, որ իշխանություններն այսօր առավել շատ կարևորում են եվրոպական՝ արևմտյան վեկտորը:

– 3-4 տարիների աշխատանքի արդյունքում ձևավորվեց Եվրանեսթը՝ «Արևելյան գործընկերության» անդամ երկրների խորհրդարանների վեհաժողովը, և այս կառույցի հիմնական գերխնդիրն է համապատասխանեցնել օրենսդրական դաշտը, կատարել համապատասխան քայլեր, որ «Արևելյան գործընկերության» վեց պետություններն ավելի արագացնեն դեպի Եվրոպա տանող փուլերը: Պարզ է, որ այս վեց պետությունն էլ ցանկություն ունեն լինել ԵՄ անդամ, քանզի ԵՄ-ն մի մեծ ընտանիք է, որտեղ կա մեծ տնտեսություն, և որտեղ դու ստանում ես որոշակի տնտեսական արտոնություններ: Ու եթե մենք կշռում ենք այս ամենի դրական և բացասական կողմերը, միանշանակ սա կարելի է դրական գործընթաց գնահատել: Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ պատրաստ ենք քայլեր կատարել դեպի Եվրոպա և դա անում ենք, բայց մեր հիմնական և ռազմավարական գործընկերը մնում է Ռուսաստանը, որի հետ ունենք շատ ավելի ընդլայնված և խորքային կապեր:

– Մի կողմից Եվրամիության ազատ առևտրի գոտու շուրջ Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, մյուս կողմից էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում հայտարարեց, թե եթե ուզում եք ձեզ վրա զգալ տնտեսական առաջխաղացումն և բարօրություն, ապա Եվրասիական միության դռները ձեր առջև բաց են: Ու կա նաև կարծիք, թե Պուտինը նախագահի պարտականություններին անցնելուն պես առավել ակտիվորեն է սկսելու իրականացնել իր գաղափարը, այս ամենով հանդերձ` Հայաստանի համար, ըստ Ձեզ, ո՞րն է առավել կարևոր՝ եվրոպակա՞ն  տնտեսության մաս կազմելը, թե՞ Եվրասիական:

– Թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի ղեկավարությունը առաջնորդվում է սեփական երկրի կամ կառույցի շահերից ելնելով, և պարզ է, որ Ռուսաստանին շատ ավելի ձեռնտու է, որպեսզի Եվրասիական ընտանիքը շատ ավելի մեծ լինի ու արագ քայլերով զարգանա, նույնը կարելի է ասել նաև ԵՄ համար, բայց այստեղ մենք պետք է հստակ տեսնենք, թե որ պարագայում ենք մենք ավելի շահեկան դիրքերում հայտնվում և որ առումով կարող է մեր պետությունն ավելի սրընթաց տեմպերով զարգանալ: Բոլորովին պարտադիր չէ, որ մենք բևեռանանք մեկ հարթության մեջ՝ բաց թողնելով մյուսը, պարզապես մենք պետք է առաջնորդվենք մեր պետության, ժողովրդի շահերով և որևէ պայմանական քայլերի ձեռքում պատանդ չենք և կարող ենք մեզ ազատ դրսևորել` իհարկե հստակ նշելով, որ մենք հավատարիմ ենք մեր բոլոր` և՛ ստորագրած, և՛ խոստացած փաստաթղթերին: Բայց նորից պետք է նշեմ, որ այս տարածաշրջանում մենք մեր համար որպես ռազմավարական գործընկեր կարևորում ենք Ռուսաստանը:

– Միացյալ Նահանգների ռազմական կառույցների հետ համագործակցության ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, մյուս կողմից էլ Լավրովի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել և իր տարածքը տրամադրել ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար, որը կարող է լինել այլընտրանք Գաբալայի ՌՏԿ-ին: Արդյոք այս առաջարկը չի՞ կարող վնասել եվրոպական ընտանիքին Հայաստանի ինտեգրման գործընթացին, «Արևելյան գործընկերության» ծրագրի իրականացմանը:

– Այսօր մենք տնտեսական առումով գտնվում ենք շրջափակման մեջ, ունենք ընդամենը երկու ելք, որոնցից մեկն Իրանն է, և որոշ փորձագետների կարծիքով` այստեղ կա պատերազմի ռիսկ, մյուսն էլ Վրաստանն է, և մենք տեսանք, թե ինչ իրավիճակում հայտնվեցինք ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այսինքն` մենք, որպես այդպիսին, որոշակի կախվածություն ունենք և մեզ համար շատ կարևոր է այդ ռիսկերը ճիշտ գնահատելը: Եվ այս ռազմական համագործակցությունը մեր պետության անվտանգության խնդիրն է նաև լուծում, և մենք պատրաստ ենք բոլոր նմանատիպ ռազմական կառույցների հետ համագործակցել, որը կլինի նաև անվտանգության երաշխիք: Ինչ մնում է ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայմանը, ապա մենք մշտապես ասել ենք, որ ի տարբերություն մեր թշնամի պետության՝ Ադրբեջանի, որի հետ դե ֆակտո պատերազմի մեջ ենք, նմանատիպ կայաններ ստեղծելու, նման ձեռնարկություններին մասնակցելու մեր քայլերը արդարացված են:

– Բայց Ձեր կարծիքով` ինչքանո՞վ է դա իրատեսական, կընդունի՞ Ռուսաստանն այդ առաջարկը, որովհետև փորձագիտական գնահատմամբ, այդ կայանից դուրս գալու դեպքում ՆԱՏՕ-ն կվերցնի այն, ինչն էլ ձեռնտու չէ Ռուսաստանին:

– Համաձայն եմ, այդ պատճառով մենք պետք է այս հարցում բավականին լուրջ ու ծանրակշիռ փաստարկների ու բանակցությունների միջոցով գանք որոշակի որոշման, որովհետև այստեղ դրված է նաև մեր պետության անվտանգության խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում