Tuesday, 14 07 2026
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C

Վ. Օսկանյանին Մարտի 1-ի մեջ մեղադրելն այլ բան է, ազատ ընտրության շուրջ համաձայնությունն` այլ. Ա. Հովհաննիսյան

Վարդան Օսկանյանին Մարտի 1-ի մեջ մեղադրելն այլ բան է, իսկ ազատ ընտրությունների վերաբերյալ համաձայնությունն` այլ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 2008 թ. Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը` անդրադառնալով 4 քաղաքական ուժերի միջև կնքված միասնական շտաբի ձևավորման հարցին։

Հիշեցնենք, որ միասնական շտաբի ձևավորման մասին հայտարարությունը ստորագրել են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ Վարդան Օսկանյանը պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, իսկ Տիգրան Խաչատրյանի մայրը Վարդան Օսկանյանին չի կապում Ռ. Քոչարյանի հետ: Նա նաև չի կարծում, թե ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանն է ղեկավարում: «Միասնական շտաբի ձևավորման համաձայնությունը եղել է, որպեսզի մարդկանց քվեն տեղ հասնի, իսկ եթե իրոք կամք կա՝ մարդկանց քվեն տեղ հասցնելու և արդար ընտրություններ իրականացնելու, ես գտնում եմ, որ ամեն ուժի հետ կարելի է համաձայնության գալ, եթե իսկապես կա այդ կամքը: Ես գտնում եմ, որ այսօր, այս պահին միգուցե ԲՀԿ-ն խնդիր ունի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու, ուստի ես գտնում եմ, որ բոլոր ուժերի հետ կարելի է համագործակցել։ Այլ հարց է, որ նրանք այդ քայլին գնան ձևական, և այդ շտաբը ոչ մի աշխատանք չկատարի»,- մեկնաբանեց Ա. Հովհաննիսյանը` հավելելով, որ Մարտի 1-ի մեջ մեղադրելն այլ է, ազատ ընտրությունների վերաբերյալ համագործակցելն` այլ:

Ըստ նրա` Վարդան Օսկանյանը մեղավոր է. «Գտնում եմ, որ մի օր, երբ օրը գա, երբ բոլորը պատասխանատվություն կրեն Մարտի 1-ի համար, Մարտի 1-ը բացահայտվի՝ իշխանափոխությունից հետո, Օսկանյանը ևս իր պատասխանատվությունը կկրի, բայց այս պահին ընտրությունների վերաբերյալ նրանց հետ համաձայնության գալը ճիշտ եմ համարում, միգուցե այս շտաբի ստեղծումով և ազատ ընտրություններով տեղի ունենա իշխանափոխություն, որից հետո Մարտի 1-ը կբացահայտվի»:

Հիշեցնենք, որ երեկ չորս քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչները համատեղ հայտարարություն ստորագրեցին, որով տվեցին միասնական շտաբ ձևավորելու իրենց համաձայնությունը։ Շտաբը պետք է հանրային վերահսկողություն իրականացնի գալիք ընտրությունների ժամանակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում