Friday, 10 07 2026
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը

Նժդեհի փողոցի 16 և 18 շենքերի բնակիչները կունենան կանաչապատ հանգստի գոտի

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է Շենգավիթ վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:

Քաղաքապետը նախ հանդիպել է Արշակունյաց փողոցի 30 և 32 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ և ծանոթացել բակում ընթացող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

Տարոն Մարգարյանը վարչական շրջանի բնակիչների հետ շրջել ու ծանոթացել է «Հայրենիք» կինոթատրոնի հարակից գետնանցումում կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Երկար տարիներ անբարեկարգ մնացած գետնանցումն այսօր ամբողջությամբ նորոգված ու լուսավորված է և այսուհետ կծառայի իր նպատակին:

«Գնահատելով կատարված աշխատանքը` շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն իր հերթին պահպանի եղածը, որպեսզի օրվա ցանակացած պահի կարողանանք անվտանգ ու ապահով օգտվել գետնանցումից»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին` բնակիչներն էլ իրենց հերթին խոստացել են հետևել ու մաքուր պահել տարածքը:
Մայիսի 9 փողոցի 51 հասցեի բակում շուտով կկառուցվի խաղահրապարակ, իսկ հատուկ ֆուտբոլասերների համար` այստեղ մեկնարկել են ժամանակակից փոքր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները: Բարեկարգվող բակից կօգտվեն ոչ միայն այս երկու, այլև հարակից շենքերի բնակիչները:
«Մենք մշտապես պատրաստ ենք հնարավորության սահանում աջակցել մեր բնակիչներին և ձեր կողմից բարձրացրած հարցերին ու խնդիրներին շուտափույթ լուծում տալ»,- նշել է Տարոն Մարգարյանը ևկարևորել բնակչության դերը քաղաքի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման հարցում:

Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Շևչենկոյի 7 հասցեում իրականացվող ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներին:

Կանաչապատ ու ծաղկապատ հանգստի գոտի կունենան նաև Գարեգին Նժդեհի փողոցի 16 և 18 շենքերի բնակիչները: Այդ նպատակով այժմ անցկացվում է ոռոգման ցանց, փոխվում են նաև եզրաքարերը: Զրուցելով բնակիչների հետ քաղաքապետը կոչ է արել անպայման մասնակցել բարեկարգմանը և առաջարկություններ ներկայացնել տարածքում նախատեսվող աշխատանքների վերաբերյալ, որպեսզի ապահովի հանգստի հարմարավետ գոտու ստեղծումը:

Շողակաթի այգին Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների ամենասիրված հանգստի գոտիներից մեկն է եղել և այս տարվա ծրագրով այն հիմնանորոգվում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անցելության պահին այստեղ ընթանում էին ոռոգման ցանցի անցկացման հողային աշխատանքներ: Հետագայում այգին կապահովի գիշերային լուսավորությամբ, կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ, կգործարկվի նաև տարածքի շատրվանային ավազանը: Տարոն Մարգարյանը բնակիչներին հավաստացրել է, որ բարեկարգման աշխատանքների արդյունքները տեսանելի կլինեն շատ շուտով և տեղում հանձնարարել պատասխանտուներին` բարեկարգման աշխատանքներից հետո տարածքի պահպանման նպատակով շուրջօրյա հսկողություն սահմանել:

«Երևանն այն մեծ տունն է, որը մենք պետք է պահպանենք ու որի մասին հոգ տանենք մշտապես»,- նշել է քաղաքապետը:
Լսելով բնակիչների բարձրացրած հարցերն ու առաջարկությունները` քաղաքապետն ընդգծել է, որ 2012 թվականին նախատեսված ծրագրերի շրջանակում անելիքները դեռ շատ են և վստահեցրել է նրանց, որ ժամանակի ընթացքում բոլոր խնդիրներն իրենց լուծումը կստանան:

«Առաջիկայում մեր աշխատանքները շարունակվելու են մի քանի ուղղություններով: Մեկ տարվա ընթացքում բոլոր բակերը բարեկարգել, ցավոք սրտի, չենք կարող հասցնել, սակայն կփորձենք անել առավելագույնը, որ մի քանի տարվա ընթացքում Շենգավիթի բոլոր բակերում ունենանք բարեկարգ վիճակ և հանձնենք մեր բնակիչներին: Այժմ վարչական շրջանում ոչ միայն բակերի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են իրականացվում, այլև բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքներ են ընթանում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ: Հանձնարարվել է ականջալուր լինել բնակիչների բարձրացրած հարցերին և հնարավորության սահմանում արագա լուծում տալ դրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում