Monday, 20 07 2026
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին

ԵՊՀ ուսանողներին «քսերոքսի» աշխատակիցն է դանակահարել

«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել երեկ՝ ժամը 13.30-ի սահմաններում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկի նախասրահում ԵՊՀ ուսանողներ, 21-ամյա Սարգիս Նազարեթյանին և 19-ամյա Գոռ Խաչատրյանին դանակահարած անձի ինքնությունը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ուսանողներին դանակահարել է ԵՊՀ մասնաշենքերից մեկի պատճենահանման բաժնի աշխատակիցը:

ՀՀ ոստիկանության լրատավական ծառայությունից փորձեցինք ճշտել մեր ունեցած լուրի հավաստիությունը, սակայն Արմեն Մալխասյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ դանակահարողի ինքնությունն առայժմ պարզ չէ:

Նշենք, որ այս պահին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող երկու ուսանողների առողջական վիճակը կայուն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը: «Թե ովքեր են կատարել՝ ոչինչ ասել չեմ կարող, վարկածներով իրավական մարմիններն են զբաղվում։ Մի բան հաստատ կարող եմ ասել, որ վեճը ֆակուլտետի ուսանողների միջև չի եղել», – մեզ հետ զրույցում նշեց դեկան Պետրոսյանը: Դեկանի խոսքով` ուսանողները 14.30-ին պետք է դասի լինեին, իսկ միջադեպը եղել է շատ ավելի շուտ: «Մենք փորձում էինք հասկանալ, թե ուսանողներն այդ դեպքում ինչու են շուտ եկել համալսարան, սակայն տղաներից մեկը ` Նազարեթյանը, բարձր առաջադիմություն ունեցող տղա է, գրադարան է ավելի շուտ գալիս: Մյուս տղայից` Գոռ խաչատրյանից, ևս այսքան ժամանակ որևէ ավելորդ բան չեմ նկատել»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ` ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Սարգիս Նազարեթյանը: Ժամը 15.30-ին հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել, որ նույն վայրից և համանման վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Գոռ Խաչատրյանը: Պարզվել է, որ անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Ս. Նազարեթյանին և Գ. Խաչատրյանին:

Ըստ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների` դանակահարված ուսանողները մորաքրոջ տղաներ են: Նրանք ոստիկաններին պատմել են, որ ԵՊՀ տարածքում տեսել են, թե ինչպես են մի քանի տղաներ համալսարանի իրենց ծանոթ աղջկա հետևից անշնորհք արտահայտություններ անում, և մորաքրոջ տղաներից մեկը մոտեցել է՝ պարզելու, թե ինչ է կատարվում, սակայն միանգամից ծեծկռտուք է սկսվել: Եղբորն օգնության է շտապել տղաներից մյուսը, և երկուսն էլ նույն պահին դանակահարվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում