«Հրապարակ»-ը գրում է.
««Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առևտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը` Շինանյութի Սերոժը, հայտնի է որպես եզակի ճաշակի տեր անձնավորություն. նա ապրում է Աշտարակի ճանապարհին գտնվող «էրմիտաժում»: Նրա փեսան` «Եվրոպայի» փոխտնօրեն Կարեն Բոթոյանը, ՕԵԿ-ի կողմից առաջադրվել է Գեղարքունիքի թիվ 23 ընտրատարածքում»,- ապա թերթը հավելում է.
«Նա 29 տարեկան է, ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանող: Իր առաջադրվելու մասին ասում է. «Իմ աներոջ ֆակտորը բացառվում ա: Ինքն իր ամբողջ կյանքում քաղաքականության մեջ չի եղել: Ոչ մի կուսակցության անդամ չի եղել, չի էլ լինելու: էնպես որ, աներոջն էս հարցում ներքաշելը ճիշտ չի: Ի՞նչ անենք, որ իմ աներն ա»:







































