Wednesday, 22 07 2026
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում

Իսկ հետո ինչ

Հայաստանում հավատարմագրված արտասահմանցի դիվանագետները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ինտենսիվորեն հանդիպումներ են ունենում Հայաստանի քաղաքական ուժերի առաջնորդների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների օրակարգում առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերն են: Սակայն այդ ամենը միասին մի կարևոր հարց է առաջացնում հանրության մոտ՝ ի՞նչ են տալիս այդ հանդիպումները Հայաստանին, հասարակությանը, այդ քաղաքական ուժերին և նրանց հանդիպող դիվանագետներին: Ի՞նչն է ընդհանուր այդ հանդիպումների արդյունքի մեջ, և ի՞նչն է, որ ամեն ոք արձանագրում է զուտ իր համար կամ ամեն ոք ապարդյուն է գնահատում իր տեսակետից:

Այն, որ տեղի են ունենում ինտենսիվ հանդիպումներ` վկայում է, իհարկե, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հանդեպ միջազգային հանրության մեծ հետաքրքրության մասին, ինչը այդ հանրության տարբեր սուբյեկտները չեն էլ թաքցնում: Սակայն, այնուհանդերձ, բաց է մնում հարցը, թե ինչ են տալիս Հայաստանի քաղաքական սուբյեկտների հետ հանդիպումները խորհրդարանի ընտրության որակական աստիճանի բարձրացման տեսանկյունից: Իսկ որակական աստիճանի բարձրացում ասվածն, իհարկե, ենթադրում է այն, որ այդ ընտրության արդյունքը, մեղմ ասած, հնարավորինս մոտ լինի ընտրողի տեսակետին, կարծիքին, ընտրողի որոշմանը: Իսկ ընդհանրապես ասած` որևէ նորմալ երկրում որակյալ ընտրություն ասվածը հենց դա էլ ենթադրում է. ընտրություն, որը կատարում է շարքային ընտրողը իր կամքով:

Փոխվո՞ւմ է արդյոք այս առումով մեր երկրում որևէ բան, երբ օրինակ` Հայաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, կամ երբ Եվրամիության պատվիրակը հանդիպում է ՀՅԴ լիդերների հետ, կամ երբ միջազգային դիտորդները հանդիպում են Ժառանգության առաջնորդի հետ: Հանդիպում են, քննարկում են, լավ, իսկ հետո ինչ: Այդ հետոյի հարցը Հայաստանում չի տրվում արդեն 16-17 տարի, կամ ավելի ճիշտ` տրվում է և տրվում է հետևյալ կերպ՝ հետո ոչինչ, հետո ինչպես միշտ կեղծված քվե, պարտադրված իշխանություն, վերարտադրված համակարգ: Այսինքն` երկրի համար հետո, մեծ հաշվով, խորացող ճգնաժամ, իսկ թե հանդիպումների մասնակից սուբյեկտներից յուրաքանչյուրն արդեն իր համար հետո ինչ է գտնում, ստանում կամ կորցնում` դա արդեն մեծ հաշվով կարևոր չէ, որովհետև կարևորը պետության և ժողովրդի շահն է, որն այդ հանդիպումներում փաստացի կորած է՝ բացակայում է, չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում