Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Երևանում գործում են 14 բարեգործական ճաշարաններ, որտեղից օգտվում են 2500 շահառուներ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այսօր` մարտի 30-ին, այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող գերմանական Կարմիր խաչի «Հուսո տուն» և մասնակցել «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 18-րդ շրջանի փակմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ քաղաքապետը Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասի կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեյի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հետ շրջել և ծանոթացել է»Հուսո տան» շենքային ու կենցաղային պայմաններին և մատուցվող ծառայություններին: «Այսօր Երևանում գործում են նմանատիպ 14 բարեգործական ճաշարաններ, որտեղից օգտվում են ավելի քան 2500 շահառուներ: Սոցիալապես խոցելի խմբերի խնդիրներն ու նրանց աջակից բարեգործական կազմակերպությունները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Մենք պատրաստ ենք համատեղ ծրագրերի իրականացման միջոցով նպաստել խնդիրների վերջնական լուծմանը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով այցելության համար` Կառլ-Հայնց Շայդեն քաղաքապետին տեղեկացրել է, որ սոցիալական տունն այսօր հոգում է ավելի քան 300 սոցիալապես անապահով տարեց շահառուների սննդի, տնային խնամքի և այլ հարցեր, ինչպես նաև ծրագրեր են իրականացվում երեխաների համար:

Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանի կողմից հետևողական աշխատանք է տարվում մայրաքաղաքի անապահով ընտանիքների ու անհատների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ և, ի մասնավորի անդրադառնալով անօթևաններին, նշել է, որ ժամանակավոր կացարաններով ապահովվելուց բացի, նրանք այդ ընթացքում, աշխատանքային որոշակի հմտություններ ձեռք բերելով, աշխատանք ունենալու հնարավորություն են ստացել, ընդ որում` նրանց մի մասն արդեն իսկ տեղավորվել է աշխատանքի: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ սոցիալական խնդիրների լուծման այս մոտեցումը լինելու է շարունակական:

Քաղաքապետը զրուցել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել ուսումնասիրել ու օրենքի և հնարավորությունների սահմաններում լուծում տալ դրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում