Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Արևմտյան և ռուսական կողմնորոշումները կհատվեն Հայաստանի խորհրդարանում

Արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը միշտ էլ արդիական է եղել Հայաստանում, ավելին՝ մեզանում կան կուսակցություններ, որոնց անդամները, թերևս չհասկանալով, ուղղակի հայտարարում են, թե իրենք ռուսամետ են կամ էլ արևմտամետ, մոռանալով, որ Հայաստանում գործող ու հայ ժողովրդի վստահության քվեն խնդրող քաղաքական ուժը պետք է լինի բացառապես Հայաստանակենտրոն՝ ունենալով այս կամ այն աշխարհաքաղաքական արժեհամակարգի նկատմամբ դրական վերաբերմունք: Սովորական և հասկանալի է, երբ քաղաքական ուժն հայտարարում է, որ արևմտյան արժեհամակարգն իր համար ընդունելի է, քանզի դա է, որ Հայաստանը տանելու է դեպի ժողովրդավարություն, նույնքան հասկանալի է նաև, որ քաղաքական ուժը Հայաստանի զարգացման ճանապարհը տեսնում է ռուսական վեկտորի հետ առավել սերտ համագործակցության միջոցով:

Իհարկե կարևոր է, թե մայիսի 6-ից հետո ՀՀ խորհրդարանը որ կողմնորոշման կրողը կլինի, քանզի նաև դրանից է կախված խորհրդարանի որակը: Այն, որ ռուսական վեկտորը միշտը էլ ընդգծված է եղել Հայաստանում, գիտեն բոլորը, բայց հայաստանյան քաղաքական դաշտում գործող առաջատար կուսակցությունների հիմնական ներկապնակին հետևելով, կարող ենք նշել, որ արևմտականներն առավել մեծ ներկայացվածություն կունենան ԱԺ-ում: Մասնավորապես այդ հայտն են ներկայացրել Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ կուսակցությունները, որոնք իրենց միասնական հռչակագրում Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղենիշը համարել են ինտեգրումը եվրոպական կառույցներին: Ավելին. Ժառանգությունը մեկն էր ներկայիս խորհրդարանական կուսակցություններից, որ դարձավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) անդամ, փաստորեն ինտեգրվելով Եվրոպայի ամենամեծ կուսակցական ընտանիքին: Այդ նույն ընտանիքի անդամ են դարձել նաև կոալիցիայի անդամ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: Բացի այդ, հենց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր ելույթներում բազմիցս խոսել է եվրոպական արժեհամակարգին մոտ լինելու, եվրոպական ստանդարտներով ընտրություններ անցկացնելու մասին: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այս կուսակցությունը բացի այն, որ իր կոալիցիոն ավագ ընկերոջ՝ ՀՀԿ-ի անխոնջ կամակատարն է, ինքն էլ է բավականին ոգևորված ԵԺԿ-ի անդամակցությամբ ու արդեն իսկ ԵԺԿ-ի նմանությամբ նոր լոգո է ստեղծել իր համար: Մյուս առաջատար ուժերից ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կարծես թե այս բևեռում չեն, նրանք ավելի շատ ռուսական վեկտորի կրող են, ու պատահական չէ, որ ԲՀԿ-ի հայտը՝ դառնալ ԵԺԿ անդամ, մերժվեց: Իսկ Կոնգրեսի կողմնորոշման հստակ փոփոխության մասին խոսում ԵՆ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթներում Արևմուտքին ուղղված քննադատություններն ու Ռուսաստանին ուղղված սլաքների նվազեցումը, ինչպես նաև ԲՀԿ-ին ուղղված համագործակցության առաջարկը:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը «Ժամանակի» հետ զրույցում նկատեց, որ որպես այդպիսին՝ եվրոպական վեկտոր գոյություն չունի, այն իմաստով, որ այն, ինչ մենք անվանում ենք եվրոպական քաղաքակրթություն, այսօրվա Եվրոպան որևէ կապ չունի դրա հետ, և դեռ պետք է եվրոպական քաղաքակրթությունը հենց Եվրոպային վերադարձնել: Իսկ հայաստանյան քաղաքական դաշտում ուժերի հարաբերությունից վեկտորների հարցը, ըստ Մանուչարյանի, կախված չէ. «Արտաքին գործոններից մեր կախվածությունն այն աստիճանի է հասել, շնորհիվ նաև մեր քաղաքական վերնախավի գործունեության, որ ամեն վայրկյան արտաքին այս կամ այն խաղացողի լկտի կամ ագրեսիվ կեցվածքը կարող է բոլոր խաղաթղթերը փոխել, բայց նաև փառք Աստծո, մեր ժողովուրդն ու երկիրը իր ներուժը դեռ չի կորցրել, և ես հույս ունեմ, որ ընտրությունը կայացնելու են ոչ թե այն ուժերը, որոնք այս կամ այն խնամակալի են փնտրում, այլ ժողովուրդը»:

Մանուչարյանը նաև նկատեց, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ Ռուսաստանը այսօր հայաստանյան այս կամ այն ուժին առաջնորդելու որևէ հիմք չունեն, և իր կարծիքով Հայաստանի միակ ճանապարհը ինքն իրեն հետ բերելն է՝ իրոք ընտրություն կատարել և ընտրել այն ճանապարհը, որը նաև աշխարհին է հետաքրքրելու:

Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևն էլ այն կարծիքին է, որ առաջիկա խորհրդարանը լինելու է արտացոլումը այն արտաքին քաղաքական կողմնորոշումների, որոնք կան հայ հասարակության մեջ և դա, ըստ նրա, բնական է ու ընկալելի. «Հայաստանում կան թե եվրոպական, թե ռուսական կողմնորոշում ունեցողներ, բայց չենք կարող ասել մի կուսակցություն, որը հստակ նշում է որևէ մեկ կողմնորոշում: Բայց ի վերջո գլխավորը դա չէ, կարևորն այն է, որ արտաքին քաղաքականությունը լինի հավասարակշռված, քանզի երկրի անվտանգությունն էլ է կախված նրանից, թե ինչքանով են երկրի կողմնորոշումները այս կամ այն վեկտորների նկատմամբ համադրված և համալիր, քանզի այս կամ այն վեկտորին նախապատվություն տալը, ինչքան էլ այն արդարացված լինի քաղաքական նպատակներով, ճիշտ չէ և արտաքին քաղաքական բնագավառում կարող է պարտվողոկան սցենարների հանգեցնել»:

Ռուսաստանցի քաղաքագետի գնահատմամբ, առաջիկայում չեն վերանայվի նաև հայ-ռուսական հարաբերությունները միայն այն պատճառով, որ Հայաստանը ակտիվ քայլեր է կատարում դեպի եվրոպական կառույցներ. «Ամեն դեպքում, կարևորն այն է, որ առաջատար կուսակցությունները, որոնք լինելու են խորհրդարանում լինեն ու մնան որպես հայկական կուսակցություններ, ոչ թե այս կամ այն արտաքին քաղաքական կողմնորոշմանը ծառայող»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում