Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Սրտանոթային և քաղցկեղ հիվանդությունների առաջացման գործում լուրջ է ծխախոտի դերը

Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդություններով հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշները առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:

Տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ քաղցկեղը: Համաձայն ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի 2010 թվականի տվյալների` շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 5.23 անգամ գերազանցել է տղամարդկանց շրջանում (տղամարդիկ`1006 դեպք, կանայք` 192), իսկ մահացությունը 4.2 անգամ (տղամարդիկ` 917 դեպք, կանայք` 220), ինչը մեծապես պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության բարձր ցուցանիշով, ինչպես նաև հիվանդության ուշ հայտնաբերմամբ: Այս մասին են փաստում ոլորտում իրականացված հետազոտությունները և հրապարակված զեկույցները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը իր մտահոգությունները հայտնեց: Նա նշեց, որ Հայաստանում մահերի հիմնական պատճառը ոչ վարակիչ հիվանդություններն են. սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղները, որտեղ ծխախոտի գործոնը լուրջ դեր ունի: «Մահացության ներկայիս ցուցանիշը ցույց է տալիս, թե ինչ ահագնացող է եղել մեր մոտ ծխախոտի տարածվածությունը տղամարդկանց շրջանում 15, 20 տարի առաջ: 90-ական թթ. հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը հասնում էր 66-67%-ի, իսկ հիմա 52-55% է: Այսինքն` միևնույն է, մնում է շատ բարձր: Մեզնից բարձր երկրներ շատ կան: Նախկինում մենք բարձրներից մեկն էինք»,- մանրամասնեց Բազարչյանը` հավելելով, որ արդեն քանի տարի է մասնագետները խոսում են այս մասին՝ և պետական ծրագիր են մշակել, և օրենսդրական առաջխաղացումներ կան. ծխախոտի տուփի փաթեթավորման ձևն է փոխվել, որոշակի այլ միջոցառումներ են իրականացվում, իրազեկումներ, բայց ըստ նրա՝ այս գործընթացը շարունակական է:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման և դրանից բխող հետևանքների տարածվածության և ծխելու դեմ պայքարի միջոցառումների իրականացման վերաբերյալ զեկույցում նշված է, որ ավանդաբար հայերն օգտագործել են ինչպես ձեռքով փաթաթված (գլանակ), այնպես էլ արդյունաբերական սիգարետներ: Բոլոր ժամանակներում ծխողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են եղել: Ներկայում ծխողների 90%-ն օգտագործում է սիգարետներ: Խորհրդային Հայաստանում ծխելու տարածվածության վերաբերյալ տվյալները բացակայում են: Հայաստանի Հանրապետությունում առաջին հետազոտությունը, որը պարունակել է տվյալներ ծխախոտի տարածվածության վերաբերյալ, եղել է 2001 թվականին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված «Ծխախոտի սպառման հետազոտությունը»: Համաձայն նշված հետազոտության արդյունքների` 1999թ. ծխախոտ օգտագործում էր հարցման ենթարկված և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29,0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 63,7 և կանանց 1,24 տոկոսը: Իրականացված վերջին տվյալների համաձայն ` 55,70% են կազմում, իսկ կանայք` 2,90%-ը: Դեռահասների շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշները նույնպես բարձր են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում