Saturday, 25 07 2026
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:30
Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին
15:10
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել
Ադրբեջանը «ռուսաստանյան նավթ է արտահանում»
14:50
Tesla-ի շահույթը նվազել է
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան

Ինչից է աղտոտվում Երևանի օդը

Որքան էլ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատուները վստահեցնում են, որ օդի աղտոտվածության հարցը նախարարության առաջնային խնդիրներից է, միևնույն է, այդ ծրագրերն այդպես էլ մնում են թղթի վրա: Պաշտոնական տվյալները փաստում են, որ մայրաքաղաքում օդի աղտոտման հիմնական մեղավորները ավտոտրանսպորտային միջոցներն են՝ շուրջ 95%: Մնացած 5%-ը գոյանում է քաղաքում կուտակված աղբի, կանաչ տարածքների նվազման, շինարարության, նաև որոշ ընկերությունների կողմից մթնոլորտ արտանետվող գազերի հաշվին: «Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը սակայն վերջին շրջանում բնապահպանության նախարարությունում նշված տեղեկատվության վերաբերյալ հակադրություն է նկատում: Եթե մինչ այժմ բնապահպանության նախարարությունը պնդում էր, որ մայրաքաղաքի արտանետումերի 90-97 տոկոսը տրանսպորտից է գալիս, ապա վերջերս մոնիտորինգի ղեկավարությունը սկսել է պնդել, որ դա այդպես չէ և տրասպորտի տոկոսն այնքան բարձր չէ: «Այսինքն նույն բնապահպանության նախարարության մեջ միակարծիք չեն: Իհարկե խոսք չկա, որ այստեղ մեծ նշանակություն ունի ավտոտրանսպորտը, սակայն այն, որ վիճակը վատացել է, հենց կոմերցիոն քաղաքաշինության արդյունքն է, երբ շենքերը կառուցվում են միայն ելնելով կառուցողի և ոչ քաղաքի շահերից, պետական կառույցներն էլ լավ գիտակցում են»,-նշում է Կարինե Դանիելյանը: Բնապահպանը համոզված է, որ մայրաքաղաքի օդային ավազանը չի կարողանում մաքրվել, որովհետև քամիները գալիս են ու հասնում պատնեշներին` մեր էլիտար շենքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում