Monday, 20 07 2026
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

Կապանում պատրաստվում են 50 հազար ծառ հատել

Կապանի Շահումյան թաղամասի ոսկու բազմամետաղային հանքի բաց եղանակով շահագործման արդյունքում Կապանում պատրաստվում են հատել մոտ 50 000 ծառ: Դրանք այն այգիներն են, որոնք գտնվում են Շահումյան հանքի տարածքի վերևում: Խոշոր ծառահատման դեմն առնելու նպատակով միավորվել են հայաստանյան բնապահպանական կազմակերպությունները` ի դեմս «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի, էկոլոգիական հասարակական դաշինքի և «Էկոդար» ՀԿ-ի: Հունվարի 13ին` Երևանի Օրհուս կենտրոնում, շահագրգռված բնապահպանական կազմակերպությունները քննարկել են նախագիծը: Թեև այն դեռ չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության, և՛ մարզպետարանը, և՛ Կապանի քաղաքապետը, և՛ կառավարությունը նրա մասին արդեն խոսում են, ինչպես իրականացման հանձնված նախագծի մասին: Իսկ այսօր նշված կազմակերպությունները խնդիրը ներկայացրին լրագրողներին: «Նախագծի իրականացման համար առաջին հերթին հատվելու է 50 հազար ծառ, այսինքն` բոլոր մրգատու ծառերը, որոնք ընկերություւնը գնել է բնակիչներից»,-այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը: Նշվածի համար, պարզվում է, անհրաժեշտ է միայն հողերի կատեգորիայի փոփոխման կառավար ության որոշում: Որպես կանոն, որոշումն ընդունվում է հետևյալ ձևակերպմամբ` հանրային գերակա շահ ճանաչել հողատարածքը: Այս փաստարկը բերվում է միշտ, երբ մասնավոր ընկերությունը մտադիր է մեծացնել սեփական շահույթը հանրային և ազգային սեփականության` ոսկու, պղնձի, մոլիբդենի, ցինկի, արծաթի, երկաթիև, վերջապես, ուրանի հաշվին: «Մեր նման երկրի համար 50 հազար ծառի հատումը ահավոր մեծ թիվ է և մենք ոչ մի դեպքում նման բան թույլ չենք տա»,- Առաջին լրատվականի հետ զրույցում նշեց էկոլոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը: Իսկ առաջիկայում հասարակական դաշինքը պատրաստվում է դիմել Կապանում այս գործընթացն իրականացնող Deno Gold Mining ընկերության Կանադայի գլխամասային գրասենյակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում