Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Փուչիկապետության կազմատրաքումը

Իր պաշտոնավարման դեռ 100 օրը չլրացած` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին, ասել է, թե Հայաստանում քաղբանտարկյալ չկա, Հայաստանի քաղաքական հայացքների համար դատապարտված մարդ չկա: Երևի թե իշխանությունն ինքն էլ չէր սպասում, որ բարեփոխիչ կադրային փոփոխությունների տեսքով հասարակությանը ներկայացրած փուչիկը այդքան արագ կարող է պայթել: Բանն այն է, որ Հրայր Թովմասյանը մինչև նախարար դառնալն ուներ բավական լավ, պարկեշտ, օբյեկտիվ փորձագետի համբավ: Բայց պարզվում է, որ բավական է նստել որևէ իշխանական աթոռի, և օբյեկտիվությունը և բարի համբավը հօդս են ցնդում, ու մարդը կարող է հայտարարել, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալ չկա, որ քաղաքական հայացքների համար դատապարտված մարդ չկա: Երբ այդ մասին հայտարարում է, օրինակ, Գալուստ Սահակյանը, կամ երբ այդ մասին հայտարարում են Արթուր Բիշարյանը կամ Հեղինե Բաղդասարյանը, կամ էլ հակառակը, կամ երբ այդ մասին հայտարարում է օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, կամ էլ թեկուզ Հրայր Թովմասյանի նախորդ Գևորգ Դանիելյանը, ապա դա միանգամայն նորմալ է. ի վերջո նրանցից որևէ մեկը հանրային շրջանակներում չուներ ազնիվ ու անկաշառ, անաչառ փորձագետի համբավ: Բայց երբ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը մերժում է նոր նախարար նշանակված Հրայր Թովմասյանը, ապա դա իրապես ի ցույց է դնում իշխանության հայտարարած վերափոխումների իրական արժեքը: Դրանց արժեքը թերևս կայանում է նրանում, որ ինչքան հնարավոր է, արագորեն ծուղակը գցվեն հանրության մեջ դեռևս հեղինակություն վայելող մի քանի անհատներն էլ, որպեսզի Հայաստանում ընդհանրապես չվարկեբակված արժեք չմնա: Ընդհանրապես, հատկանշականն այն է, որ իշխանության այդ վերափոխումներ կամ բարեփոխումներ ասվածը նույնիսկ 100 օր էլ չեն «ձգում» և փուչիկի նման պայթում են: Զորօրինակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն իբր քաղաքակիրթ մենեջերի, գիտնական-տնտեսագետի ժամանակակից կերպար է Չոռնի Գագոյի կրիմինալ կենսագրության ֆոնին, բայց որի կադրային քաղաքականությունը առ այսօր իր կրիմինալ ծագումնաբանությամբ գրեթե ոչնչով չի զիջում Չոռնի Գագոյի քաղաքականությանը, եթե չասենք, որ գերազանցում է դրան, և քաղաքապետարանի տարբեր պաշտոններում շարունակում են թաղային և քրեական հեղինակությունների նշանակումները: Նման դեպքերի համար ժողովուրդը մի շատ լավ խոսք ունի, թե ում ժամանակն է 40 օր: Փաստորեն իշխանության բարեփոխումների ժամանակը ոչ միայն 100, նույնիսկ 40 օր էլ չի տևում և փուչիկները պայթում են շատ ավելի շուտ և սպասվածից էլ ուժգին` հիշեցնելով մեկ այլ ժողովրդական խոսք, այս անգամ կարմիր կովի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում