Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Կամո Եղիազարյանը զրկվել է «օրենքով գողի» «տիտղոսից»

Օրերս մոսկովյան երկու «օրենքով գողերի»` 48- ամյա Կամո Եղիազարյանի և 24-ամյա Սերգեյ Ասատրյանի հարաբերություններում, ում միջև վաղուց արդեն կար որոշակի լարվածություն, տեղի է ունեցել անակնկալ շրջադարձ: Ինչպես հաղորդում է Primecrime կայքը, որոշ տեղեկությունների համաձայն` Սերգեյը մեղադրել է Կամոյին «օբշյակի» փողերի ոչ նպատակային ծախսելու մեջ և դադարեցրել է նրա իրավասությունները: Մի շարք «գողեր», տեղեկանալով մանրամասնությունների մասին, կողմ են եղել «Օսետրինայի» որոշմանը: Հունվարի յոթին Սերգեյ Ասատրյանը զանգել է Կամոյին, ով այժմ գտնվում է Մոսկվայի թիվ 3 ՔԿՀ-ում, և պահանջել է բացատրություն, թե ինչի վրա են ծախսվել այն ֆինանսական միջոցները, որոնք վերցվել էին ընդհանուր «գանձարկղից»: Ասում են, որ սկզբում Կամոն հերքել է «փոխառության» մասին տեղեկությունը, սակայն չբավարարվելով պատասխանով` Սերգեյն իրենց երկխոսությանը հեռախոսային կոնֆերանս-կապի միջոցով միացրել է երկու այլ «գողերի»` Վիտալի Ավդիյանին և Սուլիկո Շարիկաձեին: Հասկանալով, որ հետագա հերքումը միայն ավելի կխորացնի իր մեղավորությունը, Կամոն ընդունել է, որ սխալ է թույլ տվել և սկսել է ներում հայցել Սերգեյից, սակայն վերջինիս կողմից որևէ մեծահոգության մասին խոսք անգամ լինել չէր կարող: Սերգեյն իր խոսակցին ասել է, որ այդ պահից սկսած` նա այլևս «գող» չէ: Դրանից հետո ՔԿՀ-ի «նայողին» տրվում են համապատասխան հրահանգներ:

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին Ասատրյանը և Եղիազարյանը հայտնվել էին հարևան խցերում: Այդ ժամանակվանից սկսած` Կամոյի և Սերգեյի հարաբերություններում որոշակի լարվածություն է ի հայտ գալիս, որի զարգացումն արգելում է Վասյա Բանդիտը` ավագի իրավունքով: Մեկ ամիս անց Ասատրյան կրտսերն ազատվում է, իսկ Վասյա Բանդիտը տեղափոխվում է այլ ՔԿՀ: Պրեսնում մնալով միակ «գողը»` Կամոն սկսում է ֆինանսական ընդհանուր միջոցները ծախսել թմրադեղերի վրա, և հաշված օրերի ընթացքում ծախսվում է 160 հազար ռուբլի: Սակայն նախապես պայմանավորված ժամանակին Կամոն չի կարողանում վերադարձնել փողը, ինչից էլ ծագում է «Օսետրինայի» առաջ քաշած ողջ խոսակցությունը: Առայժմ բավականին անորոշ է Կամոյի հետագա ճակատագիրը, քանի որ կորցնելով տիտղոսը` նա ստիպված է լինելու սովորական դատապարտյալի պես անցկացնել մնացած պատժաչափը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում