ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիս-արեւմտյան է` 5-10 մ/վրկ, ճանապարհներին սպասվում է մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 19-20-ը կբարձրանա 5-7 աստիճանով:
Երեւանում մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 19-ի գիշերը կլինի 5-7 աստիճան ցուրտ, ցերեկը` 4-6 աստիճան տաքություն, մարտի 20-ին եւ 21-ին` գիշերները` 3-5 աստիճան ցուրտ, ցերեկները` մինչեւ 9 աստիճան տաքություն։