Monday, 06 05 2024
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Հ.Սասունյան. Պետք է հակազդել Օբամայի` Բաքվում և Անկարայում դեսպանների նշանակմանը

Ամերիկահայերը պետք է վճռական հակազդեցություն ցույց տան նախագահ Օբամայի` Մեթյու Բրայզային Ադրբեջանում և Ֆրենկ Ռիկիարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանների պաշտոնում միակողմանի նշանակումներին: Օգտվելով խորհրդարանական արձակուրդներից՝ նախագահը շրջանցեց Միացյալ Նահանգների Սենատը` դեկտեմբերի 29-ին այդ «ընդմիջումային նշանակումները» կատարելու համար:
Չնայած Սենատի արձակուրդի ժամանակ նախագահ Օբաման այսպիսի ժամանակավոր նշանակումներ կատարելու օրինական իրավասություն ունի, սակայն նրա անխոհեմ որոշումը կարող է մի շարք լուրջ հետևանքներ ունենալ.
• Միացյալ Նահանգների նոր դեսպանների օրինականության և վստահելիության ձախողում իրենց հյուրընկալող երկրների աչքում, քանի որ նրանց նշանակումները կատարվել են օրենսդրության մեջ առկա վաղեմի գործընթացի պատճառով, այլ ոչ թե Սենատի պատշաճ հաստատմամբ:
• Առճակատում իր կուսակցության երկու նշանավոր սենատորների` Բարբարա Բոքսերի (Կալիֆոռնիա) և Ռոբերտ Մենենդեսի (Նյու Ջերսի) հետ, որոնք «կասեցում» էին դրել Բրայզայի թեկնածության վրա: Արդեն իսկ կորցնելով հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը՝ Օբաման այժմ Սենատի դեմոկրատական նոսրացած մեծամասնության յուրաքանչյուր ձայնի խիստ կարիքն ունի:
• Հակառակություն Սենատի բոլոր անդամների հետ դեսպանների թեկնածությունը հաստատելու մանդատից սենատորներին զրկելու պատճառով:
• Նախագահի և ամերիկահայերի միջև, որոնք նրա ամենաջերմ աջակիցներից էին վերջին նախագահական ընտրություններում, բոլոր կամուրջների այրում, քանի որ Օբաման արդեն իսկ խախտել էր Հայոց ցեղասպանության, Արցախի ինքնորոշման և Հայաստանին ֆինանսական աջակցության վերաբերյալ իր տված խոստումները:
Բարեբախտաբար, նախագահ Օբամայի ընդմիջումային նշանակումները ժամանակավոր բնույթ են կրում և տարբերվում են դեսպանների բնականոն ծառայության ժամկետից: Դրանք վավերական են ընդամենը մեկ, այլ ոչ թե սովորական երեք տարվա համար: Որպեսզի Բրայզան և Ռիկիարդոնեն 2011 թվականից հետո ևս աշխատեն որպես դեսպաններ, նախագահ Օբաման պետք է նրանց անունները կրկին ներկայացնի Սենատ` պատշաճ կերպով հաստատելու համար:
Սենատն ու Ամերիկայի հայկական համայնքը բավարար ժամանակ ունեն անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկելու` իրենց երեսին Նախագահի հասցրած ապտակն աննկատ և անպատասխան չթողնելու համար: Երկու դեսպաններն էլ պետք է հետ ուղարկվեն ընթացիկ տարվա վերջին:
Ահա այն քայլերը, որոնք կարող են խոչընդոտել Սենատում առաջիկա ամիսներին Բրայզայի հաստատմանը.
• Հանգամանորեն ուսումնասիրել Բաքվում Բրայզայի հրապարակային հայտարարությունները, մամուլի ասուլիսներն ու հարցազրույցները` ստուգելու համար, որ նա պատշաճորեն ներկայացնում է Միացյալ Նահանգների շահերն Ադրբեջանում, այլ ոչ թե` Բաքվի շահերը Վաշինգտոնում:
• Հրապարակել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած ադրբեջանցի լրագրողի ներկայացրած փաստաթղթերը. նա պնդում է, թե 2007 թվականին Ստամբուլում տեղի ունեցած Բրայզայի ճոխ հարսանյաց հանդեսի ծախսերը վճարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարարը: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Բրայզան, երդում տալով, վկայել է, որ իր հարսանիքի ծախսերը հոգացել է իր ընտանիքը: Եթե Եվրադատարանը հայտնաբերի, որ իրոք Ադրբեջանի կառավարությունն է ֆինանսավորել Բրայզայի հարսանիքը, ապա նրան պետք է մեղադրել երդման ներքո ստելու, նվերները որպես եկամուտ հարկային ծառայություններին չներկայացնելու և Միացյալ Նահանգների` նվերներ ստանալու և դրանց մասին հայտնելու քաղաքականությունը խախտելու համար:
• Ուսումնասիրել անցյալ տարի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նրա բանավոր և գրավոր բոլոր հայտարարությունները դրանց ճշմարտացիությունը պարզելու նպատակով:
• Շահերի բախման ապացույցներ փնտրել՝ կապված Բրայզայի թուրքական ծագում ունեցող կնոջ` Զեյնո Բարանի՝ Հադսոնի ինստիտուտի Եվրասիայի քաղաքականության հարցերով կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ, որը Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոններից մեկն է և ֆինանսավորվում է կասպյան տարածաշրջանում գործունեություն ծավալած «ExxonMobil» և այլ էներգետիկ ընկերությունների կողմից: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեղադրել էր Բրայզային դաշնային բարոյականության կանոնները խախտելու համար` թուրքական և ադրբեջանական գործարար շահերի հետ նրա կնոջ ունեցած կապերի պատճառով:
• Կապ պահպանել սենատորներ Բոքսերի և Մենենդեսի հետ, որոնք անցյալ տարի «կասեցում» էին դրել Բրայզայի թեկնածության վրա` հորդորելով նրանց մեկ անգամ ևս խափանել նրա հաստատումը, երբ Օբաման կրկին նրա անունը կներկայացնի Սենատին: Երկու սենատորները նման վարվելակերպով կվերահաստատեն իրենց նախնական համոզմունքը, որ Բրայզան չի կարող պատշաճորեն աշխատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Հայկական համայնքն ի սկզբանե չէր առարկել Ռիկիարդոնեի թեկնածությանը: Սակայն, քանի որ Օբաման հակադրվել է մի շարք կարևոր հայկական նախաձեռնությունների և խախտել դրանց բոլորի վերաբերյալ իր տված խոստումները, ապա ամերիկահայերը կարող են Օբամայի վարչակարգի նկատմամբ իրենց ընդդիմությունն ընդլայնել տարբեր ճակատներով: Նրանք պետք է աջակցեն այն սենատորներին, որոնք ընթացիկ տարվա վերջին հակված կլինեն «կասեցում» դնել Ռիկիարդոնեի թեկնածության հաստատմանը: Հաշվի առնելով անցյալ տարի հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեկի` Ռիկիարդոնեի թեկնածության հաստատմանը «կասեցում» դնելն ու ընդմիջումային նշանակմանը ազդեցիկ պահպանողական շրջանակների առարկությունը՝ Ամերիկայի հայկական կազմակերպությունները եզակի հնարավորություն ունեն սերտորեն աշխատել հանրապետականների հետ ընթացիկ տարվա վերջին նրա հաստատմանը հակադրվելու համար:
Եթե Ամերիկայի հայկական համայնքը, իր քաղաքական ուժերը լարելով, ցույց տա, որ պատրաստ է և ի զորու է պաշտպանել իր շահերը, ապա շատ հավանական է, որ Միացյալ Նահանգների պետական պաշտոնյաներն առավել ուշադիր լինեն հայկական հարցերի նկատմամբ:
 
Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում