Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Ազգային բանկը 60 մլն դոլար է վաճառել. լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Համաձայնեցվել են Ասոցացման համաձայնագրի 24 գլուխները. էդվարդ Նալբանդյան

Մարտի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում մասնակցել է ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրների, Վիշեգրադյան քառյակի` Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, և մի շարք այլ եվրոպական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նիստին ելույթով հանդես է եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ներկայացրել է Հայաստան- ԵՄ համագործակցության բնագավառում արձանագրված առաջընթացը` ընդգծելով, որ արդեն համաձայնեցվել են Ասոցացման համաձայնագրի 24 գլուխներ, սկսվել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունները, և առաջիկայում կմեկնարկի խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացը, որոնք հայկական կողմը մտադիր է եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին հասցնել սեղմ ժամկետներում: Նախարար Նալբանդյանը խոսեց նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացից:

Պրահայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Զրուցակիցները քննարկել են մարտի 6-ին Բրյուսելում Եվրոպական կառույցներում մեկնարկող ՀՀ նախագահի այցի օրակարգային հարցերը: Նրանք մանրամասն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն մերձեցման գործընթացին` գոհունակություն հայտնելով արձանագրված առաջընթացի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆյուլեն մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների շուրջ:
Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը, արձագանքելով ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին, նշել է, որ այն արձանագրում է Հայաստանի և ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունն ԵՄ հետ խորացված գործընկերության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Խոսելով նույն փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Ողջունում ենք Եվրոպական Միության մոտեցումն` ի աջակցություն Մինսկի խմբի համանախագահների հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին»:

Նախարարական հանդիպման շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտքեր են փոխանակել Հայաստան- ԵՄ և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունների և Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր:

Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց Հունգարիա ՀՀ Նախագահի պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Նույն օրը, ավարտելով այցելությունը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Բրյուսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում