Չինացի հնագետները Հեբեյի արևելյան մարզում պեղումների ժամանակ հայտնաբերել են Բուդդայի մոտ 3 հազար արձան: Այս մասին այսօր հաղորդել է Xinhua գործակալությունը:
Բուդդայի 2895 արձաններն ու դրանց բեկորներն, որոնք պատկանում են 534 -577 թթ., հայտնաբերվել են Լինչժան նահանգի տարածքում:
Ըստ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի և Հեբեյ մարզի մշակութային ժառանգության ինստիտուտի՝ արձանիկները պատրաստված են սպիտակ մարմարից և կապույտ քարից, ոմանք էլ ներկված են կամ ոսկեջրած:
«Արձանների չափը տատանվում է մարդու հասակից մինչև 20 սմ», -ասել է մշակութային ժառանգության ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչը:
Ներկայումս հնագետները վերականգնում են արժեքավոր գտածոները հետագա ուսումնասիրությունների համար:









































