Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ասել է, որ մինչ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններն ինքը դեռևս քաղցկեղի դեմ ճառագայթային բուժում պետք է ընդունի:
Reuters-ը գրում է, որ 57-ամյա ղեկավարը եթերում ասել է. «Ես կապրեմ: Ես կհաղթահարեմ»: Առաջին անգամ հեռուստատեսային եթերում հայտնվելով` նախագահն ընդունել է, որ ուռուցքը, որի համար վեց օր առաջ վիրահատվել է Կուբայում, վտանագավոր է եղել:
Չավեսն վստահություն է հայտնել իր ապաքինման վերաբերյալ, մի քանի փաստաթղթեր է ստորագրել և անգամ երգել է:
Նա ցանկանում է վերընտրվել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, բայց նրա առողջական վիճակը թերահավատություն է առաջացնում նախագահելու նրա կարողության վերաբերյալ:








































