Tuesday, 14 07 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Այաթոլլահ Ալի Խամենեին առաջինն է քվեարկել այսօր Իրանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններում

IRINN-ի փոխանցմամբ` Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, նախկին նախագահ (1981-1989), այաթոլլահ Ալի Խամենեին առաջինն է քվեարկել այսօր Իրանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններում:

Նա քվեարկել է թիվ 110 ընտրատեղամասում: Քվեարկելուց հետո նա լրագրողների հետ զրույցում բնակչությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին. «Խորհրդարանական ընտրությունները կարևոր են երկրի անվտանգության ու կայունության համար: Ընտրությունները մշտապես վճռորոշ դեր են խաղացել մեր իրականության մեջ: Երեք տասնամյակ առաջ տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, և մեր ժողովուրդն ընթանում է ճիշտ ճանապարհով: Բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն»:

Նշվում է, որ 290 պատգամավորական մանդատների համար պայքարելու են 3467 թեկնածուներ: Ընտրությունների համար բացվել են 46,062 ընտրատեղամասեր, որոնցից 14,307-ը մոբիլ են, այսինքն՝ քվեարկության համար դրանք հասցվում են անմիջապես ընտրողների մոտ: Ընտրությունների արդյունքները կարող են հրապարակվել քվեարկության ավարտից (տեղական ժամանակով ժամը 18.00-ին) 48-72 ժամ հետո:

Հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ընտրություններին մասնակցելուց՝ դա պատճառաբանելով նրանով, որ կասկածում են ընտրական գործընթացի թափանցիկությանը: Նման կերպ է վարվել ռեֆորմիստական բլոկը՝ «Մասնակցության իսլամական իրանական ճակատը»: Իսկ դա նշանակում է, որ «Աբադգարան» պահպանողական կուսակցությունների իշխող ալյանսն առանց որևէ դժվարության հաղթանակ է տանելու ընտրություններում:

Հիշեցնենք, որ Իրանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ՝ նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից (2012 թվականի հունիս) 3 ամիս առաջ:

Ի դեպ, 3 օր առաջ Խամենեին հայտարարել էր, որ ուրբաթ օրն Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կդառնան իմպերիալիզմին ուղղված ապտակ.

«Ալլահի կամքով՝ մենք ուրբաթ օրը մեր անցկացրած ընտրություններով ապտակ կհասցնենք գերտերություններին, որի ուժը կգերազանցի այն ապտակին, որն Իրանի ժողովուրդը հասցրեց իսլամական հեղափոխության հաղթանակի օրը:

Ընտրությունների օրն ի ցույց կդնի Իրանի ժողովրդի ուժեղ կամքը և մեր թշնամիներին կստիպի գիտակցել մեր երկրի դեմ ուղղված ջանքերի անարդյունավետությունը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններն իրենց նշանակությամբ գերազանցում են բոլոր նախորդ ընտրությունները, ինչի համար էլ անհրաժեշտ է, որ դրանց մասնակցի ողջ ժողովուրդը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում