Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աշխատեցնում են օրական 17 ժամ

Հայաստանյան տաքսի ծառայություններում վարորդների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության մասին խոսելն, ինչպես երևում է, ավելորդ է: Բոլոր վարորդները կարծես նույն դժգոհ տողերը կրկնեն, և սա ոչ միայն նրանց ընդհանուր մտածելակերպի արդյունք է, թե` «Բա մենք տաքսու վարո՞րդ էինք լինելու», այլ պատճառը նաև այն է, որ ոչ մի տաքսի ծառայություն չի ցանկանում հանդուրժել վարորդի իրավունքները, օրինակ` աշխատանքային ժամերի հետ կապված: «Մեկ-մեկ քիչ է մնում ղեկին քնեմ: Մեր երթևեկության մեջ էլ միայն քնելն է պակասում. քեզ էլ, մեքենադ էլ մի վայրկյանում կշպրտեն մի կողմ ու կրակի կույտ կդարձնեն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց տաքսու վարորդ, 44-ամյա Վազգենը, ով արդեն 2 ամիս է 17 ժամ աշխատաժամով վարորդ է աշխատում մայրաքաղաքի տաքսի ծառայություններից մեկում: Վազգենը դեմ է այդ պայմաններով աշխատելուն, սակայն գիտի, որ եթե ինքն աշխատանքից հրաժարվի, անմիջապես կգտնվի մեկ ուրիշը, որ պատրաստ կլինի նույն պայմաններով աշխատելուն: Այդ իսկ պատճառով կոչ է անում դուրս գալ և պայքարել իրենց իրավունքների համար:
«Աշխատենք էս պայմաններում` ստացվում է, որ ընդունում ենք մեր իրավունքների ոտնահարումը, իսկ եթե չաշխատենք, ոնց տուն պահենք, բոլոր տեղերն էլ էս է»,- գանգատվում է տաքսու մեկ այլ վարորդ, որը արդեն 3 տարի է գոնե մեկ հանգստյան օր չի ունեցել: «Բազմիցս խնդրել եմ, որ հերթափոխ տան, սակայն ամեն անգամ լսում եմ միևնույն պատասխանը, թե` չես ուզում, դուրս արի, հազար հոգի էս տեղի համար կռիվ է տալիս»,- շարունակում է նա:
Գրեթե նույն վիճակն է մայրաքաղաքային տրանսպորտում. վարորդներն աշխատում են առավոտյան ժամը 6.30-ից մինչև երեկոյան 23.30-ը, ոմանք էլ մինչև ժամը 1-ը: Ու երևի հենց սրանով էլ պայմանավորված է երթուղայինների վարորդների մուննաթով խոսելաձևը. զայրույթը ոչ մեկի վրա չեն կարողանում թափել, ամենախելոք տեսքն ունեցող ուղևորին են գտնում և սկսում գոռգոռալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում