Պատմության մեջ ամենաթանկ ծովային ճանապարհորդության զբոսաշրջության ծրագիրը, որն արժե օրական 12.5 հազար դոլար, ստեղծել է բրիտանական Six Star Cruises ընկերությունը:
Ըստ կազմակերպիչների` աշխարհի ամենաշքեղ նավարկությունը կտևի 124 օր, այն ներառում է այցելություններ 28 երկիր, օրինակ` Նոր Զելանդիա, Մալայզիա, Մավրիտանիա:
Բացի այդ, ուղևորներին խոստանում են ցույց տալ ԱՄՆ-ի ամենաշքեղ վայրերից մեկը ` Բևերլի Հիլզը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով The Daily Mail-ը:
Ենթադրվում է, որ ճամփորդներին տանից կվերցնի Sikorsk ուղղաթիռը, որտեղ նրանց կառաջարկվի ճոխ ընթրիք: Ուղևորության արժեքը ներառում է նաև` տեղավորում լավագույն հյուրանոցներում և ամենաթանկ ու որակյալ սննդի մատուցում:
Զբոսաշրջիկներին առաջարկվում է մնալ` երկու ննջասենյակով, երկու լոգասենյակով, ճաշասենյակով և բարով շքեղ նավասենյակներում:
Ճանապարհորդությունը կավարտվի Մայամիի` օրեկան 11.5 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում` հինգ օրվա հանգստով, որից հետո ճանապարհորդներին մասնավոր ռեակտիվ ինքնաթիռով կհասցնեն իրենց հայրենիք, որից հետո էլ օդանավակայանից ուղղաթիռով` տուն:
Ճանապարհորդության կազմակերպիչները պնդում են, որ այս առաջարկը հորինվածք չէ, այլ իդեալական նավարկություն, որի մասին երազում են իրենց հաճախորդները:











































