Սիրիայի Հոմս քաղաքում երկու արտասահմանցի լրագրող է զոհվել,- հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ բրիտանական Sunday Times թերթի թղթակից, ամերիկուհի Մարի Քոլվինը և ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օշլիկը զոհվել են քաղաքի ռմբակոծության ժամանակ, երբ շենքի վրա արկ է ընկել:
Հաղորդվում է նաև, որ Հոմսի ռմբակոծության ժամանակ զոհվել է շուրջ 40 խաղաղ բնակիչ:
Հիշեցնենք. Հոմսի ռմբակոծությունը սկսվել է փետրվարի սկզբից: Այդ ընթացքում զոհվել է մի քանի հարյուր մարդ:








































