Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՔԿՀ-ներում պետք է հստակ կանոնակարգված մեխանիզմ լինի. Ռոբերտ Ռևազյան

Քրեակատարողական հիմնարկներում պետք է հստակ կանոնակարգված մեխանիզմ լինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը`խոսելով քրեակատարողական հիմնարկներում գրանցված Հովհաննես Դոխոլյանի ինքնասպանության և նման դեպքերից խուսափելու երաշխիքների շուրջ:

Նրա համոզմամբ` պարզապես պետք է հստակ կանոնակարգված մեխանիզմ լինի, թե ինչպես պետք է արդեն իսկ պատժաչափը կրելուն խոչընդոտող հիվանդության դեպքում դատապարտյալը կրի պատիժը, և ինչպես նրան կարող են ազատ արձակել այդ հիմքով: «Դեռևս այդ ամենը հստակ կանոնակարգված չէ, և մասնավորապես դա կանոնակարգված չէ ժամկետների առումով: Հիմա դիտորդական խումբը խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում, ահազանգում է, որ այդպիսի խնդիր կա: Այլ իրավասություններ դիտորդական խումբը չունի»,- նշեց Ռ. Ռևազյանը`հավելելով, որ դիտորդական խումբը նաև դատապարտյալների պայմանների վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ փետրվարի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում մահացել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող 1960 թ. ծնված դատապարտյալ Հովհաննես Դոխոլյանը: Ըստ նախնական վարկածի, Դոխոլյանը հոսանքահարվելով ինքնասպան է եղել, իսկ մինչ ինքնասպան լինելը թողել է գրություն, հայտնելով, որ ինքը զզվել է ապրելուց: Հ. Դոխոլյանի առողջական վիճակի վերաբերյալ դիտորդների խումբը երեք հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն (2011 թ. հունիսի 9-ին, հուլիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին), հայտնելով, որ նա տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններով: Սակայն առնվազն 7 ամիս հարցին լուծում չի տրվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում