Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Քանի որ Սուրիկ Խաչատրյանը պատգամավոր չէ, վտանգ չեմ տեսնում

Արդեն մի քանի ամիս է գործարար Սիլվա Համբարձումյանը լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում է: Դեռ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կատարված միջադեպը մի կարգին չմարսած, հիմա էլ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշճյանն է դատական հայց ներկայացրել նրա դեմ: Մադլեն Թաշճյանը պահանջում է ներողություն խնդրել Սիլվա Համբարձումյանին այն բանի համար, որ ասուլիսում գործարար տիկինը նշել էր, թե Մադլեն Թաշճյանը շատ բան գիտի 1999-ի դեպքերի վերաբերյալ և կհրապարակի, եթե ամուսնու նկատմամբ խիստ պատիժ կիրառեն:

Բացի այդ, Սիլվա Համբարձումյանը, ինչպես և ենթադրվում էր, որոշել է ԱԺ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել մեծամասնական ընտրակարգով: Թեև նա այդ լուրը հաստատեց, սակայն դեռ չշտապեց հրապարակել, թե կոնկրետ որ կուսակցության մեջ է ընդգրկվելու և ավելացրեց, որ արտերկրում է և Հայաստան վերադառնալուն պես ասուլիս կհրավիրի ու կասի այդ մասին: Թեև որևէ մեկը չի կասկածում, որ խոսքը Հանրապետական կուսակցության մասին է: Ինչևէ. Սիլվա Համբարձումյանի համար չասենք լավ, բայց գոնե հետաքրքիր ժամանակներ են:

Մեզ հուզող մի քանի հարցի պատասխան, այնուամենայնիվ, ստացանք Սիլվա Համբարձումյանից:

– Տիկին Համբարձումյան, ինչպե՞ս կմեկնաբանեք տիկին Մադլենի՝ Ձեզ դատի տալու մասին լուրերը:

– Դա, ըստ էության, թյուրիմացություն է, շփոթմունք: Առաջիկայում դատական գործընթաց է, որին միանշանակ պետք է մասնակցեմ: Գուցե ինքը չի հիշում: Կարծում եմ՝ դատարանում կհիշի:

Ամբողջ խնդիրն այն է, որ իմ առաջին ասուլիսի ժամանակ ես ասացի, որ 1999 թվականին Սերոբ Տեր-Պողոսյանին են տվել առաջին հանքը՝ Ախթալայում: Լրագրողները թյուրիմացաբար գրել էին, թե 1999 թիվը ես կապում եմ հոկտեմբերի 27-ի հետ: Բայց ես հոկտեմբերի 27 չեմ ասել: Ես ընդամենը արձանագրել եմ առաջին հանքը շահագործելու մասին տեղեկատվությունը:

– Ըստ Ձեզ, ի՞նչ գիտի Մադլենը հոկտեմբերի 27-ի մասին:

– Ես չեմ կարող ոչինչ ասել, թե նա ինչ գիտի կամ ինչ չգիտի: Վրդովված նստած էր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, քանի որ ընկերուհիներս էլ էին այնտեղ, ասացի, որ կարող եք ձեր վրդովմունքն արտահայտել լրագրողներին:

– Դուք ցանկանում եք պատգամավոր դառնալ: Վտանգ չե՞ք տեսում , որ Սյունիքի մարզպետը կարող է ձեռք բարձրացնել Ձեզ վրա ԱԺ-ում, ինչպես «Մարիոթում» տեղի ունեցած դեպքն էր:

– Քանի որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատգամավոր չէ, ըստ էության, վտանգ չեմ տեսնում:

– Ինչո՞ւ եք ցանկանում պատգամավոր դառնալ:

– Կարծում եմ՝ օրենսդիրում անհրաժեշտ է իմ դերը: Ազգային ժողովում հնարավորություն կլինի օրենքներ գրել, ներկայացնել ու քննարկում կազմակերպել: Նոր օրենքներ են անհրաժեշտ, որ ստեղծվեն ի շահ հասարակության:

– Բիզնե՞ս շահի, թե՞ հասարակական շահի համար եք մուտք գործում Ազգային ժողով:

– Ասեմ, որ իմ հիմնական բիզնեսը արտասահմանում է: Ոչ թե ես Հայաստանից եմ գումար տանում, այլ հակառակը, բերում եմ: Ես միշտ էլ աշխատել ու աշխատում եմ առանց տանիքի, այսպես ասած, առանց «կռիշի»:

– Ի՞նչը կփոխեիք Ազգային ժողովում:

– Կփորձեմ, որպեսզի ակներև լինեն դրական շարժերը: Օրենքներ, որոնք կարծում եմ՝ հասարակության բոլոր շերտերի համար էլ հավասար կլինեն:

– Այս ընտրությունների արդյունքում կանայք խորհրդարանում կազմելու են 20 տոկոս, մի՞թե կարծում եք, որ կանայք կարող են փոխել խորհրդարանը:

– Խնդիրը փոխել-չփոխելը չէ: Խնդիրը մարդկանց հասանելի օրենքներ մշակելն ու լրամշակելն է: Իսկ ինչ վերաբերում է կանանց հարցերին, ապա կարծում եմ, որ կին պատգամավորը կարող է խորհրդարանում պայքարել մարդու իրավունքների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում