Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Մեկնարկեցին ԵՄ-ՀՀ բանակցությունները ազատ առևտրի գոտու շուրջ

«Առաջին լրատվական»-ն արդեն տեղեկացրել էր, որ Եվրոպական միությունը ծրագրում է Հայաստանի հետ առևտրային ազատ գոտի ստեղծելու մասին բանակցություններ սկսել: Այս մասին երեկ հայտարարել էր է Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտի հայտարարության մեջ:

«Ազատ առևտրի շուրջ բանակցությունների մեկնարկը շրջադարձային կետ է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում»,– հայտարարել է Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը և ընդգծել, – «Մենք մտնում ենք նոր փուլ, որը նոր՝ խորը և հավակնոտ մակարդակի կբարձրացնի մեր տնտեսական հարաբերությունները»։

Այս առթիվ Եվրամիության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը Ազատություն ռադիոկայանին ասել է. «Սա շատ կարևոր քայլ է, քանի որ դրա նպատակն է խթանել տնտեսության զարգացումն ու ներդրումները Հայաստանում, որը առանցքային գործընկեր է Եվրամիության համար տարածաշրջանում: Այս համաձայնագիրը հայաստանցի գործարարների համար առավել շահավետ պայմաններ կստեղծի միասնական եվրոպական շուկա դուրս գալու համար, ինչն իր հերթին կնպաստի տնտեսության զարգացմանն ու գործազրկության կրճատմանը երկրի ներսում»։

Ըստ ռադիոկայանի, փորձագետները փաստում են՝ բանակցությունները կարող են տարիներ տևել, դրանց ընթացքը և արագությունը կախված է միմիայն Հայաստանի իշխանություններից և բարեփոխումներ կատարելու նրանց պատրաստակամությունից։

«Անշուշտ, որքան արագ դրանք ավարտվեն, այնքան շուտ և շատ կշահեն Հայաստանի քաղաքացիները, սակայն մենք միշտ ենք նշում, որ այս հարցում կարևոր է ոչ այնքան ժամկետը, որքան կատարվող քայլերի բովանդակությունը»,– ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը՝ ընդգծելով, որ հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է իրագործի Բրյուսելի առաջադրած բոլոր պահանջները։ Իսկ դրանք իրականում շատ են՝ Հայաստանում արտադրվող ապրանքների որակից, սանիտարահիգիենիկ պայմաններից մինչև առևտրի ազատականացում, մոնոպոլիաների վերացում և մաքսային համակարգի բարեփոխում։

Հատկանշական է, որ Եվրամիությունն այսօր արդեն Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է: Մասնագետները վստահ են որ երբ այս համաձայնագիրը կնքվի ՝ հարաբերությունները էլ ավելի կխորանան և Հայաստանում արտադրված ապրանքը այլևս կարող է անարգել և շահավետ պայմաններով մուտք գործել շուրջ կես միլիարդ ապահովված և բարձր եկամուտի տեր բնակչություն ունեցող Եվրամիության շուկա։

Հիշեցնենք, որ 2011 թվականին Եվրամիությունը դարձել է Հայաստանի խոշոր առևտրային գործընկերը: Երկկողմ առևտրային շրջանառության ծավալը տարվա ընթացքում կազմել է 960 միլիոն եվրո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում