Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Գյուղնախարարի որդին ամիսներով աշխատավարձ չի տալիս «Արտաշատի պահածոների գործարան»-ի բանվորներին. մամուլ

«Գյուղնախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին պատկանող «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունում ամիսներով փող չեն տալիս բանվորներին: Վերջին անգամ նրանք ստացել են 2011 թվականի նոյեմբերի աշխատավարձը: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել են գործարանի մի խումբ աշխատողներ, որոնք իրենց անունները չեն հայտնել` զգուշանալով, որ լրագրողների հետ սեփական նախաձեռնությամբ շփվելու համար կարող են ազատվել գործից:

«Նրանք պատմում էին, որ դեկտեմբերի աշխատավարձը ստացել են միայն այն աշխատողները, որոնք տանն ամուսնացած զույգեր ունեն և «Տրնդեզ» են նշել: Վերջիններս դիմում են գրել տնօրինությանը` խնդրելով գոնե դեկտեմբերի գումարը վճարել, քանի որ տոնի հետ կապված ծախսեր ունեն: Իսկ նրանք, ում «Տրնդեզը» չի վերաբերում, արդեն երրորդ ամիսն է՝ աշխատավարձի երես չեն տեսնում:

Գործարանում լսելով «Հրապարակի»` հրաժարվեցին աշխատավարձի ուշացումների վերաբերյալ որևէ բացատրություն տալ, իսկ բանվորներից լսածը չմեկնաբանեցին, բայց և չհերքեցին:

Թե ինչի հետ են կապված ուշացումները, անհասկանալի է: «Արտֆուդ» ապրանքանիշը, որը ներկայացնում է Արտաշատի պահածոների գործարանը, դրված է բոլոր խոշոր սուպերմարկետների վաճառասեղաններին և վատ չի վաճառվում: Մնում է հավատալ արտաշատցիների մեկնաբանությանը, թե նախարար հոր տանիքի տակ որդին իրեն պաշտպանված է զգում»,- ապա թերթը հավելում է.

«Ի դեպ, նրանք պատմում են նաև, որ հայր-Կարապետյանն էլ չէր սիրում ժամանակին վճարել բանվորներին: Բայց հիմա ընկերությունում երանությամբ են հիշում Սերգոյի ժամանակները, երբ փողն ուշացնում էին ընդամենը մեկ ամիս: Կարապետյան որդին ավելացրել է ժամկետը երեք անգամ, և այժմ Արտաշատի պահածոների գործարանում ահով են սպասում թոռ-կարապետյանի գալստյանը, քանի որ եթե այսպես շարունակվի, ապա նրա տիրապետության օրոք կես տարին մեկ են աշխատավարձ ստանալու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում