Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ընտրակեղծարարության լյուֆտը, որն այսօր տալիս է մեծամասնական ընտրակարգը, շատ ավելի լայն է. ԲՀԿ

ԱԺ-ում այսօր մեկնարկած համամասնական ընտրակարգի վերաբերյալ խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը և նշեց, որ ԱԺ-ում մեծ թիվ են կազմում խոշոր գործարարները:

«Վերջին երկու ԱԺ ընտրություններում գործարարները մեծ թիվ են կազմում, մինչդեռ երկրի բնակչությունը աղքատ է: Այսպիսով մեր հասարակության մեծամասնությունը զրկված է ԱԺ-ում իր սոցիալական շահերը ներկայացնելու հնարավորությունից: Ուրեմն այսօրվա իրողություններից ելնելով՝ պետք է քաղաքական համակշռվածություն ապահովել»,- նկատեց ՀՀՇ ներկայացուցիչը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշեց՝ կայացած ժողովրդավարական երկրում նման քննարկում չէր կարող լինել. «Ցանկացած ընտրակարգով պետք է անցկացնել ազատ և արդար ընտրություններ, ուստի պետք չէ վկայակոչել միջազգային կառույցները: Արդյոք հարյուր տոկոսանոց ընտրակարգին անցումը համադարմա՞ն է լինելու բոլոր մեր խնդիրներին…

Լինենք անկեղծ, իհարկե՝ ոչ, բայց մենք բոլորս, իհարկե, հրաշալի հասկանում ենք, որ ընտրակեղծարարության լյուֆտը, որն այսօր տալիս է մեծամասնական ընտրակարգը, շատ ավելի լայն է, և այդ ընտրակարգով ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի ճկուն են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում